23 մլրդ դրամ` Շիրակի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

23 մլրդ դրամ` Շիրակի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար

16:10 02.06.2020

Արմավիր-Գյումրին այլընտրանքային է Գյումրի-Երևան միջպետական ճանապարհին: Մի քիչ երկար է, բայց շահագործվում է, երբ ձմռանը Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածն անվտանգ չէ։

Այլընտրանքային ճանապարհով հիմնական երթևեկողները ծանրաքարշ բեռնատարներն են: Ամբողջ ճանապարհը 30 կմ է, բայց քարուքանդ ու խորը փոսերով անանցանելի հատվածը Բագրավան-Սարակապն է մոտ՝ 8 կմ: Հենց այսքանն էլ հիմնանորոգման ծրագրում է։

Ճանապարհաշինության տեխնոլոգիան, որը հիմա կիրառում են, նորություն չէ. առաջինը Գյումրիի փողոցներում փորձարկվեց: Այն կոչվում է ռեսայքլինգ՝ վերամշակման մեթոդ: Արմավիր-Գյումրի ճանապարհի նորոգման համար  դրա կիրառումը երաշխիք է ճանապարհի հիմքի ամրակայման:

«Միջինը 15 սմ հաստության նախկին ասֆալտաշերտը հեռացրել ենք, հատուկ տեխնիկայի միջոցով տեղում ստացել են 10 սմ հաստության ավազակոպճային շերտ, հարթեցումից հետո տեղադրելու ենք 11 սմ խիճ, գործարանային արտադրության բիտումի շերտ, 6 սմ հաստության խոշոր և 4 սմ մանրահատիկ ասֆալտահատիկով շերտ։ Աշխատանքները նախատեսում ենք արագ ավարտել, բայց դա որակի հաշվին չի լինի, ներգրավել ենք չափից շատ տեխնիկա, մոտ 30 միավոր և աշխատուժ։ Գործն արվում է որակով, և նախատեսված ժամկետից ուզում ենք շուտ ավարտել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» շինընկերության տեղամասի պետ Տիգրան Հովհաննիսյանը։

Ճանապարհի հին ասֆալտաշերտը մինչև վերամշակումը լաբորատոր ստուգման է գնում: Եթե համապատասխանեց   որակով, հին ու աղացած ասֆալտաշերտը դառնում է հիմնային խառնուրդ: Ճանապարհի ընդհանուր երկայնքով  շեղումները գեոդեզավորման սարքով են որոշում: Մասնագետը շրջում է,  չափումներ կատարում, սարքի հայտնաբերած թերություններն էլ տեղում արագ շտկում են շինարարները:

«Փողոցի նախագծային քարտեզը տեղադրված է սարքում, այն հնարավորություն է տալիս լայնությունները, երկարությունները, այն, ինչ կա, ճշգրիտ մոտեցմամբ աշխատել ու ճանապարհը ըստ նախագծի ստանալ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է գեոդեզիստ Էդգար Ֆրանգուլյանը։

Հանրապետական նշանակության ճանապարհի քայքայված 8 կմ հատվածը հիմնանորոգելով շինարարները ոչ միայն անվտանգ երթևեկությունն են ապահովում, նաև տեղումներից ասֆալտաշերտի վնասումը հասցնում են նվազագույնի։

Ճանապարհի երկու կողմերում անձրևաջրերի կուտակման համար կառուցում են եզրաբետոնե առուներ։

Հանրապետական նշանակության ճանապարհի այս հատվածում այլ փոփոխություններ չեն կատարվելու: Արտակարգ դրության սահմանափակումները մի քանի օրով են հետաձգել աշխատանքի մեկնարկը:

Միջպետական ու հանրապետական նշանակության մայրուղիներում հիմնային և ընթացիկ նորոգումները հատվածային են, որոնք կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Շիրակի մարզն ընդգրկող ճանապարհներն են։ Մարզում «Հյուսիս-հարավի» շինարարության մեկնարկի ժամկետները դեռ հստակ չեն, ըստ այդմ՝ մայրուղիների քանդված հատվածներում պետական միջոցներով կապիտալ նորոգումները կշարունակվեն: Մոտ չորսուկես կմ երկարության՝ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհից բացի, կասֆալտապատվի նաև Քեթիի հատվածը։

Նշենք, որ Շիրակի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման այս տարվա բյուջեն կազմում է շուրջ 23 մլրդ դրամ: Ամենամեծ ծրագիրը այս տարի էլ մնում է Գյումրիի փողոցաշինությունը, որի ֆինանսավորումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինն է։

Ընդհանուր հիմնանորոգման ենթակա է մոտ 24 կմ երկարության ճանապարհ։ Պետական բյուջեի միջոցներով  Գյումրի-Արմավիր, Գյումրի-Բավրա, Գյումրի-Երևան մայրուղիների որոշ հատվածներ կհիմնանորգվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP