14:07 13.06.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կուտակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի կիրառմանը կողմ չէ, սակայն նշում է, որ համակարգը մեղմացվել է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին անդրադառնալով՝ Ռուստամյանը նշեց, որ իրենք նրա ներկայացրած նախագիծը պաշտպանում էին, որովհետև կարծում են, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել, և պարտադիր բաղադրիչը վերացնելու հարցը այս կամ այն կերպ պետք է լուծվի:
«Խնդիրն այն է, որ հետագայում այդ քննարկման արդյունքում ինքը՝ վարչապետը, արձանագրել է, որ այստեղ խնդիր կա, և սահմանադրականությունը պահպանելու, արդարությունը վերականգնելու խնդիր կա: Կարծում եմ՝ մենք հիմա նպատակ ենք դնում այս հարցը արդար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծելու, և սա որպես միջանկյալ քայլ է կատարվում»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ հուլիսի 1-ից կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը կյանքի է կոչվում, սակայն մեղմացվում, թեթևացվում է վիճակը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը ներկայացրեց իրենց մոտեցումն այս հարցում, այն է՝ ընդհանրապես դեմ լինելով պարտադիր բաղադրիչին, կողմ չեն լինելու այս պրոցեսին և մի տոկոս էլ եթե մնա. պարտադիր բաղադրիչի հետ կապված, միևնույն է, համարելու են, որ հարցը չի լուծվել:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն չկանգնեց Թանդիլյանի կողքին այս հարցում, պատգամավորն արձագանքեց, որ իրենք պաշտպանել են նրա ներկայացրած նախագիծը, բայց այն չի քննարկվել:
«Մենք չենք օրակարգը ձևավորում, կառավարության գործունեության կարգ կա, մենք կարգը ինքներս չենք սահմանում: Մենք ունենք ձայնի իրավունք և այնքանով, որքանով կարող ենք, արտահայտվում ենք, բայց դրանից ավելի իրավունք չունենք»,- ասաց նա:
https://www.youtube.com/watch?v=PIbTGK1h4bA&feature=youtu.be
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...