Արտակարգ դրության պայմաններում հատուկ մոտեցում հատուկ կարիքներով երեխաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Արտակարգ դրության պայմաններում հատուկ մոտեցում հատուկ կարիքներով երեխաներին

19:30 01.06.2020

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունն արդյունավետ է դառնում, երբ ծնողի ճիշտ դաստիարակությունից բացի, նաև հատուկ մանկավարժներն են նրանց հետ աշխատելու մեթոդներ փնտրում ու գտնում։

Սեդա Համբարյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, առողջական տարբեր խնդիրներով փոքրիկների հետ է աշխատում։ Համավարակի պայմանները ստիպեցին կենդանի շփումը փոխարինել վիրտուալով՝  նրանց առօրյա ներմուծելով տելեթերապիան։

Մեկ բան է սենյակային աշխատանքը, մեկ այլ բան՝ համակարգչի էկրանից այն կողմ փորձել կենտրոնացնել երեխաների ուշադրությունը։ Սա լոգոպեդի համար, իհարկե, հեշտ չի եղել։ Հաղորդակցման, տրամաբանական ու այլ խաղերով երեխաներին ոչ միայն կրթում է, նաև ոգևորում, իսկ ամենակարևորը փոքրիկի վստահությունը շահելն է, ու ամեն բան ստացվում է։

Փոքրիկների հետ շփման հարցում Սեդան օգնական  էլ ունի, նրա 6 տարեկան դուստրն է Մանեն։ Աղջնակը  կարողանում է արագ լեզու գտնել հաղորդակցման խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Մայրը խոստովանում է՝ իր Մանեն հասակակիցների մտածելակերպին բնորոշ հետաքրքիր տարբերակներ է առաջարկում, որոնք արդյունավետ  են եղել:

Մանեն, բացի խաղերից, նաև հիշողության համար հատուկ վարժանքներ է մտածել՝ թղթերից պատրաստել է երկրաչափական պատկերներ, որոնք Սեդայի համար գործնական մեթոդներ են դարձել։

Մանեն, ինչպես բոլոր փոքրիկները, երազում է շուտ մեծանալ ու հասնել իր երազանքներին: Այսօր՝ մանուկների տոնին,  իր հասակակիցների հետ կենդանի շփման հնարավորություն չունի։ Աշխարհի բոլոր փոքրիկներին ու հատուկ կարիքներով երեխաներին իր մաղթանքը հղեց, մանկական սերն ու ջերմությունը փոխանցեց լսողական խնդիրներ ունեցող մանուկներին՝ ժեստերի լեզվով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP