15:02 01.06.2020
ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի, այդ կառույցի ևս 3 աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Հետազոտվում են քրեական գործի գրավոր ապացույցները: Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց 15.04.2013 թվականին ՃՈ կողմից ստացված փաստաթուղթը Դավիթ Սանասարյանի անվամբ գրանցված «Նիսսան X TRAIL» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի մասին: Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նկատեց, թե որևէ այլ գործով չի պատահել իրեն այսպիսի նախադեպ, որ ԱԱԾ-ն մեղադրյալի՝ անգամ ավտոմեքենայի առուվաճառքն ուսումնասիրի:
«Այն կարգի են Դավիթ Սանասարյանի գույքերի վերաբերյալ հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի մեքենայի առուվաճառքի թղթերն են բերել, դրել գործի մեջ»,- ասաց պաշտպանը:
«Օրենքով արգելվո՞ւմ էր»,- հարցրեց դատավոր Դավիթ Բալայանը: «Չէ, բայց դա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է Դավիթ Սանասարյանի բոլոր փաստաթղթերը ուսումնասիրել»: Օրինակ՝ ես ինչքան գործ ունեցել եմ, սովորականի չնմանվող է: ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, հանում, դնում է գործի մեջ: Էս առաջին գործը չի»,- պատասխանեց դատավորը:
«Ըստ էության, մանիպուլյատիվ բնույթի ինչ-որ հայտարարություններ են հնչում, որոնք ոչ կառուցողական են, բոլոր ամբաստանյալների մասին էդ նույն տեղեկությունները հանված են: Դրանք տարրական գործողություններ են, որոնք բոլոր քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիները կատարում են: Դա պարոն Սարդարյանի խնդիրն է, որ ինքն այլ գործերով չի նկատել»,- հակադարձեց պետական մեղադրող Գևորգ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, ՊՎԾ-ը, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ23:36 27.11.2024
ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...
23:20 27.11.2024
Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունըՎրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...
23:12 27.11.2024
Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցումՀարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...
23:05 27.11.2024
Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասինՖրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...
22:56 27.11.2024
ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...
22:48 27.11.2024
Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...