11:08 01.06.2020
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում ոստիկանները ճեղքել են ակցիայի մասնակիցների կանգնեցրած արգելապատնեշները և ձերբակալություններ կատարել:
New York Post-ի փոխանցմամբ՝ Մանհեթենում շաբաթ գիշերը ձերբակալվել է նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դուստրը՝ 25-ամյա Կիարա դե Բլասիոն: Ըստ Նյու Յորքի իրավապահների՝ քաղաքապետի դուստրը Բրոդվեյ փողոցում խոչընդոտել է երթևեկությանը և ձերբակալվել է, քանի որ հրաժարվել է տեղից շարժվել:
Ցույցերի ժամանակ Նյու Յորքում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել: Երկու ոստիկանական ավտոմեքենա մտել է ցուցարարների ամբոխի մեջ: Նյու Յորքի քաղաքապետը հետաքննություն է սկսել, հաղորդում է CNN-ը: Ցուցարարները արգելապատնեշներ էին կառուցել՝ թույլ չտալով ոստիկանական 2 ավտոմեքենաների տեղաշարժը: Դրանցից մեկը շրջանցել է արգելապատնեշը՝ մտնելով ցուցարարների ամբոխի մեջ և վրաերթի ենթարկելով նրանցից մի քանիսին: Երկրորդ ավտոմեքենան հարվածել է արգելապատնեշին՝ գցելով մի քանի ցուցարարների: Զոհեր և վիրավորներ չեն եղել:
CNN-ը նաև հայտնում է, որ Նյու Յորքի նահանգապետը և Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը գովել են այն ոստիկանններին, ովքեր Ֆլոյդի սպանության համար արդարադատություն պահանջող խաղաղ ցուցարարների կողքին ծնկի են իջել:
Ցույցեր են տեղի ունեցել Մինեապոլիսում, Վաշինգտոնում, Մայամիում, Բոստոնում, Ինդիանապոլիսում, Սանտա Մոնիկայում և այլուր:
Reuters-ը հաղորդում է, որ ամերիկյան 16 նահանգների 25 քաղաքներում տեղի իշխանությունները պարետային ժամ են համանել: Հասարակական կարգը պահպանելու համար տարբեր 15 նահանգում և Կոլումբիայի շրջանում տեղակայվել է Ազգային գվարդիայի 5000 ծառայող:
Ի դեպ, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ոչ միայն ամերիկյան քաղաքներում, այլև Լոնդոնում և Բեռլինում:
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանության հետ վիճաբանությունից հետո մահացել էր 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որն անզեն էր եղել: Ոստիկաններից մեկը գրեթե 9 րոպե ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը՝ չնայած վերջինս ասել էր, որ չի կարողանում շնչել: Տղամարդը մահացել է հիվանդանոցում միջադեպից կարճ ժամանակ անց:
Միջադեպի մասնակից 4 ոստիկանները ազատվել են աշխատանքից, իսկ Ֆլոյդի մահվան մեջ մեղավոր ոստիկանի դեմ քրեական գործ է հարուցվել մարդասպանության մեղադրանքով:
13:27 26.12.2024
Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով․ Պեսկով13:07 26.12.2024
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը12:34 26.12.2024
Լավրովը խոսել է Ուկրաինայում հրադադարի մասին11:25 26.12.2024
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է11:00 26.12.2024
Կոլումբիայում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:44 26.12.2024
Ուսիկը լեգենդ է, բախտավոր ենք, որ նրա նման մարզիկ ունենք․ Կլիչկո10:20 26.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին09:47 26.12.2024
Թրամփը խոստացել է Կանադային նվազեցնել հարկերը, եթե այն միանա ԱՄՆ-ին09:29 26.12.2024
«Բավարիայի» թանգարանում Հարի Քեյնին նվիրված անկյուն է բացվել09:11 26.12.2024
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հինգ լրագրող08:55 26.12.2024
Շրի Լանկայի ղեկավարը ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին08:45 26.12.2024
Հիմնանորոգվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցը. Նիկոլ Փաշինյան08:20 26.12.2024
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ08:15 26.12.2024
Զախարյանը պետք է պատրաստ լինի առաջիկա խաղին08:10 26.12.2024
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր00:00 26.12.2024
Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup23:24 25.12.2024
Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութը13:38 26.12.2024
Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործումԹուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին կանոնավոր բանակ ստեղծելու հարցում և նրանց հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես հարևան երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Մենք աջակցում ենք Սիրիայի նոր ղեկավարության կողմից միասնական բանակ ստեղծելու կոչին և այդ ուղղությամբ […] ...
13:27 26.12.2024
Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով․ ՊեսկովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ հանդիպում կլինի նեղ ձևաչափով, հետո՝ ընդլայնված կազմով։ Նեղ հանդիպման ժամանակ՝ բացման խոսքով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կմասնակցի տեսակապի միջոցով»,- ասել […] ...
13:23 26.12.2024
«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր ՄարտիրոսյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ […] ...
13:07 26.12.2024
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը«Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125 կմ հատվածում (ՀՀ սնող), վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։ Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: ...
12:59 26.12.2024
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մարզերում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են […] ...
12:50 26.12.2024
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնՏոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Նախարար Մկրտչյանը շրջել է հաստատությունում, ապա ներկա եղել կենտրոնի սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը։ Նախարարը շփվել է երեխաների հետ, շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն։ ...