Շիրակի մարզի գյուղերում 55 տուն կկառուցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Շիրակի մարզի գյուղերում 55 տուն կկառուցվի

19:45 30.05.2020

Շիրակի մարզի գյուղական համայնքներում անօթևանության հարցը կլուծվի մինչև 2021 թվականի ավարտը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է Շիրակի մարզի գյուղերում 55 տուն կառուցել: Այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից և նախընտրել են բնակարանաշինությունը:

Նոր տները կառուցվելու են անօթևան ընտանիքների տնամերձ հողատարածքներում։ Բնակարանաշինական այս ծրագիրը տարբերվում է մինչ այս եղածներից սրանով, որ տանտերը ինքն է գտնելու իր տան շինարարին։ Պատվիրատուն պայմանագիր կնքել է «Ֆուլլեր» տնաշինական  կենտրոնի հետ, որը շահառու ընտանիքներին հատկացնելու է շինանյութը և գումար, ինչն էլ որպես աշխատավարձ վճարվելու է շինարարներին:

«55 տունը կառուցվելու է 4 համայնքում և 8 բնակավայրում: 28 բնակարան կառուցվելու է Ջրաձոր գյուղում, մյուս տները կլառուցվելու են մյուս բնակավայրերում: Գումարները հատկացված են շինարարության համար: Եթե ընտանիքը կհրաժարվի բնակարանաշինությունից, չի կարող մասնակցել այս ծրագրին»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:

Մարզպետարանի ու շինկազմակերպության ներկայացուցիչները գյուղերում շրջայցի ընթացքում ճշտեցին, թե անօթևան ընտանիքների համար որտեղ են տուն կառուցելու:

«Ընտանիքը ինքն է իր տան կառուցապատողը, ինքն է այդ հոգսը տանողը: Մենք ընտանիքին վճարում ենք աշխատանքի դիմաց, եթե կարող է ինքն իր ձեռքով կառուցել տունը, շատ լավ, եթե չի կարող, պետք է գտնի արհեստավոր, վարձի և վճարի ինքը: Մենք միայն ընտանիքի հետ ենք ֆինանսական հարցերը կարգավորում: Մատակարարում ենք շինանյութը և հետևում շինարարության ամբողջ ընթացքին, որ կառուցվեն սեյսմակայուն տներ»,- ասել է «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի ղեկավար Աշոտ Եղիազարյանը:

Լավագույն տարբերակը շահառուի համար կլինի այն, եթե ընտանիքի անդամները շինարար են, հակառակ պարագայում անօթևաններն իրենք են գտնելուշինարարների: Նույն սկզբունքով ընթանալու է բնակարանաշինությունը Ջրաձոր գյուղում, որտեղ 28 տուն է կառուցվելու:

Գյուղը, Կապսի ջրամբարի շինարարությամբ պայմանավորված, տեղափոխվելու է, այժմ այս հարցն է քննարկման փուլում: Նոր տները կառուցելուց հետո հնի ապամոնտաժումը պարտադիր է: Պարտադիր է նաև տանտերերի ներկայությունը:

Երկրից բացակայողները, ծրագրից դուրս չմնալու համար, վերադառնալու կամ լիազորագիր ուղարկելու ժամկետ ունեն մինչև ծրագրի ավարտը՝ 2021թ. նոյեմբերի 30-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

09:39 27.11.2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա, այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և […] ...

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

09:35 27.11.2024

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

09:30 27.11.2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

09:20 27.11.2024

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

Մեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

09:10 27.11.2024

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...

BACK_TO_TOP