«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա. Մերուժան Սիմոնյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա. Մերուժան Սիմոնյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»

09:58 13.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում «Ծառուկյան» խմբակ­ցությունը նոր պատգամավոր կունենա: Ինչպես հայտնի է, խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու, ինչպես նաև կուսակցությունը լքելու մասին: Օրեր առաջ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե իրենք փորձելու են համո­զել գործընկերոջը, որպեսզի հետ վերց­նի մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ Մերուժան Սիմոնյանի որոշումը վերջնական է: Հրաժարականի պատճառներն իրակա­նում շատ խորն են, և որքան էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե երբևէ պաշտոնի կռիվ չեն անում, սակայն ակնհայտ է, որ Սիմոնյանի որոշումը հենց դրանով է պայմանավորված: Նա Սյունիքի մարզպետ դառնալու հույսեր է ունեցել, սակայն վերջին պահին պարզվել է, որ այդ պաշտոնն այլ մար­դու են հատկացնում՝ Գագիկ Ծառուկյանի ընկերոջ որդուն՝ Կարեն Համբարձումյանին:

Եվ հիմա Սիմոնյանին փոխարինողի հարցում ևս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Սիմոնյանը պատգամավոր է դարձել Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից՝ հավաքելով 8168 ձայն: Նրանից հետո հաջորդ առավե­լագույն ձայն ստացած թեկնածուն Դա­վիթ Հարությունյանն է (4694 ձայն)՝ Եղեգնաձորի քաղաքապետը, և մեր տեղեկություններով՝ մանդատը վերցնե­լու ցանկություն չունի:
Նրանից հետո ավելի շատ քվե ստացել է Աղասի Հակոբջանյանը (4373 ձայն), սակայն նրա խորհրդարան գալը միանշանակ չէ: Սյունիքի նորանշանակ մարզպետ Համբարձումյանը հենց Հակոբջանյանի փեսան է, և այս պարագայում կստացվի աները՝ պատգամավոր, փեսան՝ մարզպետ, սակայն ԲՀԿ-ականները հակված են, որ այսպիսի կապերը մի­անշանակ չեն ընդունվի թե´ հասարա­կության, թե´ նոր կառավարության կող­մից: Մեր տեղեկություններով՝ այս պա­հին այդ առումով քննարկումներ են ընթանում, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: Հավելենք, որ Հակոբջանյանից հետո էլ մյուս ձայներ ստա­ցած թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է՝ 4033 ձայն, սակայն նա էլ արդեն պատգամավոր է համամասնական ընտրակարգով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP