18:46 24.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է:
«Գիտեք, որ վերջին օրերին, կորոնավիրուսի հետ կապված, նոր դեպքերի բռնկումներ ունենք, և շատերիդ է հետաքրքիր, թե ինչու, ինչ է տեղի ունեցել: Հիմա պարետատան նիստեր ենք անում ամենօրյա ռեժիմով, և քիչ առաջ ավարտվեց մեր այսօրվա նիստը: Եվ ունեցանք վերջնական եզրակացություն, թե ինչու են մեր թվերը սկսել աճել, ես ուզում եմ ներկայացնել այդ տեղեկատվությունը: Կարող ենք ասել, որ մեր դեպքերի աճի հիմնական պատճառն արդյունաբերական ձեռնարկություններն են: Ըստ էության, մեր դեպքերի 75 և ավել, անգամ 80 տոկոսն արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Պարետատունը անվտանգության հստակ կանոններ է սահմանել արտադրական ձեռնարկությունների համար և եթե այդ կանոնները պահպանվեն, բռնկումներ տեղի չեն ունենա»,- տեղեկացրեց վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ կայացրել են որոշում՝ այսուհետ առևտրի բոլոր մասնակիցները պետք է կրեն դիմակ:
«Ե՛վ գնողը, և՛ վաճառողը պետք է լինեն դիմակով: Առևտրի պրոցեսում երկուսն էլ պետք է լինեն դիմակով, հակառակ դեպքում հետևելու են վարչական տուգանքներ: Ավտոմեքենայում բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով: Պետք է պահպանել դիմակի կրման և ձեռքերը ախտահանելու կանոնները»,- հավելեց Փաշինյանը:
«Այսուհետ հաղորդակցվել միայն դիմակով, ավտոմեքենայում, աշխատավայրում աշխատել միայն դիմակով, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Համոզված ենք, որ այս կանոնները պահպանելով կկարողանանք հաղթահարել այս վիճակը: Ես հավատում եմ ձեզ, որ դուք կարող եք կրել այսպիսի անհատական պատասխանատվություն: Ես հավատում եմ, որ միասին կարող ենք այս հարցը լուծել»,- ասաց վարչապետը
22:24 18.11.2024
Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով ևս երկու պաշտոն կզբաղեցնիՀոկտեմբերի 25-ին Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակված Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի` նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)։ ...
22:16 18.11.2024
Շոլցի զանգը Պուտինին խաթարել է Կիևի դաշնակիցների միասնությունը․ Էստոնիայի ԱԳՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բողոքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խաթարել է Ուկրաինայի հարցում եվրոպական երկրների միասնությունը։ Նման կարծիք է հայտնել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ «Դա պարզապես թուլացրեց մեր միասնությունը և մեր դիրքերը»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում։ Ըստ ԱԳՆ ղեկավարի, չնայած այն բանին, որ Կիևի դաշնակիցները նախկինում պայմանավորվել էին «Ռուսաստանի մեկուսացման» մասին, այս խոսակցությունը […] ...
22:10 18.11.2024
Ադրբեջանին ուղղված Միջազգային դատարանի պահանջը պարտադիր է կատարման համար ու բեկման ենթակա չէՈւղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կայացրեց բռնի տեղահանված արցախահայերի հայրենադարարձության իրավունքը հաստատող վճիռը: Մեկ տարի անց պաշտոնական Բաքուն շարունակում է արհամարել մոլորակի թիվ մեկ դատական ատյանի պարտադիր ուժ ունեցող իրավական ակտը: Կարո՞ղ ենք արդյոք ապացուցել, որ Բաքուն չի կատարում Միջազգային դատարանի պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […] ...
22:05 18.11.2024
«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել ոչ մի խաղ չանցկացրած Շչեսնիի հետԿատալոնական «Բարսելոնան» դիտարկում է 34-ամյա լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն։ Չնայած այն փաստին, որ Շչեսնին հոկտեմբերին կատալոնական ակումբին միանալուց հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել, «Բարսելոնան» գոհ է նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակից և այն բանից, թե ինչպես է նա ընդունել թիմի պահեստային դարպասապահի դերը: Լեհաստանի հավաքականի նախկին դարպասապահը կատալոնական […] ...
21:55 18.11.2024
Մարզպետարանից հաստատել են Փարաքարի համայնքապետի հրաժարականի մասին տեղեկություններըՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանից հաստատել են Փարաքարի համայնքապետի հրաժարականի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը։ Հրաժարականի պատճառները մարզպետարանը չի մեկնաբանել։ ...