Կարեն Կարապետյանը մտածել է, թե վատություն է անում Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Կարեն Կարապետյանը մտածել է, թե վատություն է անում Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

18:13 12.06.2018

ԱԺ հայտարարությունների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա  Տոնոյանն ասել է. «Մենք, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ վարչապետի պաշտոնից հրաժեշտ տալուց ընդամենը մեկ օր առաջ` ապրիլի 16-ին, այս օրենքի ստորագրումը շարունակությունն էր տևական ժամանակ «Մուլտի գրուպ» կոնցեռնում իրականացվող հարկային տեռորի, չհիմնավորված ստուգումների, մարդու իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող գործողությունների: Եվ առավել քան հստակ է, որ իբր թե բարեգործության ոլորտը կանոնակարգելուն միտված օրենքի նախագիծը զուտ ըստ նպատակահարմարության է օգտագործվել և մինչ օրս իրականացվող  խոշորամասշտաբ բարեգործական գործունեությունը  խոչընդոտելու նպատակ է հետապնդում: Կարեն Կարապետյանը, թերևս, հրաժեշտից առաջ մտածել է, որ վատություն է անում Գագիկ Ծառուկյանին:

Եթե սա է մեր պետական քաղաքականությունը, երբ 33 տոկոս աղքատ բնակչության ունեցող երկրում պետությունը սահմանափակում և արգելքներ է դնում բարեգործություն անող մարդու կամ կազմակերպության վրա՝ առաջնորդվելով ինչ-որ մարդկանց անձնական վրեժխնդրությամբ, ապա խոսքերն ավելորդ  են»:

Պատգամավորը նաև հիշեցրել է Գագիկ Ծառուկյանի կատարած բարեգործությունները գյուղատնտեսության, առողջապահության, սպորտի ոլորտներում:

«Եթե բարեգործության մասին օրենքի նախագիծը սկսի իրականություն դառնալ ու սկսի գործել, մենք ինքներս կհորդորենք Ծառուկյանին վերանայել բարեգործության մասին իր դիրքորոշումը: Կարծում եմ՝ դրանից տուժող բազմաթիվ մարդիկ բառեր կգտնեն այս շիլաշփոթը ստեղծողներին և իրենց անձնական հավակնությունները ժողովրդի հաշվին բավարարողներին իրենց արժանի գնահատականը տալու համար: Կարծում եմ՝ մեր ժողովրդական բանահյուսությունը շատ պերճախոս է այս առումով»,- ասել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP