Պետք է մերժենք ընտրակաշառքը անգամ բարեգործության ձևով. Արմենուհի Կյուրեղյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+22.09 oC

Պետք է մերժենք ընտրակաշառքը անգամ բարեգործության ձևով. Արմենուհի Կյուրեղյան

18:00 12.06.2018

«2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ քաղաքական օրակարգ էին բերվել հայտնի 7 կետերը հիմնախնդիրներց, որոնց լուծմամբ կարող էին լուծվել երկրի կարևորագույն խնդիրները՝ ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորման ընտրակարգ, բացառել ընտրակաշառքը, անցում կատարել խորհրդարանական 100 տոկոսանոց ընտրության, հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը և այլն»,- ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրել է  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Այդ խնդիրների լուծումն առաջնահերթ է նաև այսօրվա կառավարության համար»,- նշել է պատգամավորը: Նրա համոզմամբ՝ ընտրակաշառքները ու ընտրակեղծիքները նոր փաթեթավորմամբ են փորձելու իրագործել քաղաքական ուժերը:

Արմենուհի Կյուրեղյանն ասել է, որ առաջնահերթ է ազատ ու արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը՝ ընտրակաշառքի բացառմամբ:

«Մենք պետք է մերժենք ընտրակաշառքի բոլոր տարբերակները, նաև բարեգործության անվան տակ, ցուցակներով, ծրարներով օգնություն բաժանելու ձևաչափով: Մենք ոչ մեկին թույլ չենք տա ընտրակաշառք առաջարկելով՝ նսեմացնել մեր արժանապատվությունը»,- ասել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը

13:16 05.10.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը

Հակամարտության սկզբից ի վեր Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41825-ի, ավելի քան 96,9 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքի սպանություն է իրականացրել, […] ...

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

13:07 05.10.2024

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գևորգ Մաթևոսյանի վարած «Jeep» մակնիշի և 28-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

13:00 05.10.2024

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային։ «Մենք հույս ունենք իմաստության և ուժի դրսևորման վրա, բայց, ինչպես հասկանում եք, երաշխիքներ չկան»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ «դժվար է հստակ ասել», թե արդյոք հրեական պետությունը նախատեսում է […] ...

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

12:48 05.10.2024

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան, որտեղ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում պետք է մրցի «Էսթեղլալի» հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն է։ Marca-ի համաձայն՝ Սաուդյան ակումբը հրաժարվում է մեկնել հոկտեմբերի 22-ին նախատեսված հանդիպմանը։ «Ալ Նասրը» չի ցանկանում վտանգի տակ դնել թիմին։ Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» են խաղում Կրիշտիանու Ռոնալդուն ու այլ հայտնի […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

12:37 05.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ […] ...

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

12:26 05.10.2024

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ ի պատասխան երկրի՝ բալիստիկ հրթիռներով հարվածների։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ հղում անելով CNN-ին։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Թրամփը քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, ով դեմ է արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտների […] ...

BACK_TO_TOP