Հարավային Ամերիկան դարձել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոն․ ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
0.1 oC

Հարավային Ամերիկան դարձել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոն․ ԱՀԿ

13:44 23.05.2020

Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը տեղափոխվել է Հարավային Ամերիկա։ Այս եզրակացությանն են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները։ Նրանք այդ տարածաշրջանի պետություններում վարակման դեպքերի լուրջ աճ են նկատել։ Փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Կազմակերպության՝ արտակարգ իրավիճակների հարցերով Մայք Ռայանը հերթական ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Ամերիկայում ու հատկապես Բրազիլիայում մեծ աճ է արձանագրվում վարակումների տեսանկյունից։ Նա հատկապես մտահոգիչ է համարում Ամազոնիայի բնակիչների շրջանում կորոնավիրուսի տարածումը։

Այս շրջանում Բրազիլիան օրական նոր վարակումների թվով աշխարհում երկրորդ տեղն է գրավում՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին։

Օրական Բրազիլիայում գրանցվում են վարակման տասնյակ հազարավոր դեպքեր։ Իսկ վարակման դեպքերի ընդհանուր քանակը անցել է 300 հազարի սահմանը։ Այդ երկրի իրավիճակը խնդրահարույց է նաև մահվան դեպքերի տեսանկյունից․ այնտեղ կորոնավիրուսից արդեն 20 հազարից ավելի մարդ է մահացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

11:18 06.01.2025

Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

Թուրքիայի Մուղլա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

11:14 06.01.2025

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջները, մարելով բնակարանում առաջացած հրդեհը, հայտնաբերել են մոր և դստեր մարմինները

11:00 06.01.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջները, մարելով բնակարանում առաջացած հրդեհը, հայտնաբերել են մոր և դստեր մարմինները

Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական […] ...

Հարավային Կորեայի ոստիկանությունն իրավունք է ստացել ձերբակալել նախագահին

10:53 06.01.2025

Հարավային Կորեայի ոստիկանությունն իրավունք է ստացել ձերբակալել նախագահին

Հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը ոստիկանությանը հանձնարարել է ձերբակալել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Այս գիշեր կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը Ազգային հետախուզության վարչությանը հանձնեց կասկածյալ Յունի նկատմամբ ձերբակալման հրամանի օրդերը», -հայտնել են վարչությունից: Դեկտեմբերի 31-ին Հարավային Կորեայի դատարանը կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պահանջով նախագահին ձերբակալելու հրաման է տվել։ Հրամանի ժամկետը լրանում […] ...

Ռոման հաղթեց Լացիոյին հռոմեական դերբիում

10:45 06.01.2025

Ռոման հաղթեց Լացիոյին հռոմեական դերբիում

Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական դերբին․ «Ռոման» 2-0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Փոխանցում է Armsport-ը։ Կլաուդիո Ռանիերիի թիմի կազմում աչքի ընկան Պելեգրինին և Սաելմակերսը։ ...

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

10:35 06.01.2025

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է […] ...

BACK_TO_TOP