14:49 12.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել գերատեսչության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց տեսնելու համար, չնայած, ըստ Փաշինյանի, նրանց հանդիպելիս սովորաբար չեն ուրախանում:
Վարչապետը նշել՝ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Փաշինյանն ընդգծել է, որ ՀՔԾ-ն, ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի, Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է:
«Երբ մենք ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով՝ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն գնացել, հույս ունի, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ ՀՀ-ում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով:
Նիկոլ Փաշինյանը նորանշանակ պետին ներկայացնելիս մի քանի դիտարկումներ է արել ՀՔԾ-ի գործունեության հետ կապված:
«Ես ուզում եմ՝ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ վարչապետ դարձած մարդ, հայտարարել հետևյալը. այն, ինչ մենք հայտարարում ենք հրապարակային, դա այն է ինչ կա մեր մտքում: Ի՞նչ նկատի ունեմ: Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք՝ օրենքի առաջ բոլորը հավասար են և նկատի չունենք, որ օրենքի առաջ ոմանք ավելի հավասար են»,- նշել է վարչապետը:
Նա շեշտել է, որ ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի ՀՔԾ քննիչների սենյակում:
«ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնք կարող են առնչություն ունենալ նաև այդ պաշտոնյաների հետ: ՀՔԾ-ի քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը և դրոշը: Այս սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որ իրականացվում է ՀՔԾ-ի կողմից»:
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ00:00 26.11.2024
Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնինԵրկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...
23:52 25.11.2024
ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունըՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...
23:44 25.11.2024
Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններումԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...
23:36 25.11.2024
Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն ՇոլցինԳերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...
23:28 25.11.2024
Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամներըՍերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...
23:20 25.11.2024
Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահըԱյսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...