ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվողները չեն ներկայացել դատական նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվողները չեն ներկայացել դատական նիստին

13:18 20.05.2020

ՊՊԾ գնդի գրավման  համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝  Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի դեմ հարուցված քրեական գործով ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր հերթական դատական նիստն էր նշանակված, սակայն ամբաստանյալների մեծ մասը և նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին այն հիմնավորմամբ, թե կորոնավիրուսի վտանգի պատճառով արտակարգ դրությունը հանրապետությունում երկարաձգված է, և դատարանում հնարավոր չէ  պահպանել սոցիալական հեռավորություն, իրենց և իրենց պաշտպանյալների առողջությունը վտանգված է:

Նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը՝ պաշտպանների հետ: Բացի դրանից՝ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն ունի օնկոլոգիական հիվանդություն, նշանակում է՝ խոցելի խմբում է:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի և Տիգրան Եգորյանի դիմումները ՝ ուղղված դատարանին, որոնցում նրանք միջնորդում են հետաձգել դատական նիստերը մինչև արտակարգ դրության վերացումը:

Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ այն հիմնավորմամբ, որ այդ դահլիճում կան պայմաններ նիստեր անցկացնելու համար, բացի այդ, կա նաև հանրային գերակա շահ՝ դատաքննությունը  ողջամիտ ժամկետում ավարտելու համար: Բացառություն կարող  է արվել միայն օնկոլոգիական հիվանդություն ունեցող ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել ամբաստանյալներին, քանի որ նրանք այս նիստի մասին պատշաճ ծանուցված են եղել և կանոնավոր շարունակել դատական նիստերը եկող շաբաթվանից:

«Դատական նիստից առաջ ես հանձնարարեցի չափել այս դահլիճը՝ 120 մետրից ավելի է տարածքը, օդափոխվող պատուհաններով, և առավելագույնը, երբ այստեղ բոլոր ամբաստանյալներն ու իրենց պաշտպանները ներկա են լինում, տուժողների ներկայացուցիչները կամ մեկ-երկու տուժող կամ վկա, 15 հոգուց ավելի մարդ չի լինում: Եթե 120-ը բաժանենք 15-ի, 8 քառակուսի մետր է լինում, այնպես որ ապահովված են այստեղ պայմանները: Նույն Տիգրան Եգորյանը մեկ այլ, բոլորիս հայտնի քրեական գործով, որն այս նույն դահլիճում է տեղի ունենում, ներկայացնում է տուժողների իրավահաջորդների շահերը և շատ նորմալ ներկայանում է դատական նիստերին, ժամերով նստում է այդ աթոռին, իր դիրքորոշումն է հայտնում»,- նկատեց Մեսրոպ Մակյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում

23:12 27.11.2024

Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում

Հարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...

Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասին

23:05 27.11.2024

Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասին

Ֆրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...

ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնին

22:56 27.11.2024

ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

22:48 27.11.2024

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...

BACK_TO_TOP