Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ, իսկ հյուրանոցը դադարել է որպես մեկուսարան գործել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ, իսկ հյուրանոցը դադարել է որպես մեկուսարան գործել

13:12 20.05.2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Սա հնարավորություն է տվել, որ Գյումրիում իրենց բուժումը շարունակեն կորոնավիրուսով հիվանդներ այլ մարզերից: Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզում մինչ օրս 200-ից ավելի անձանց մոտ է վիրուսը հաստատվել: Կեսից ավելին բուժվել են, մի մասը մայրաքաղաքում է բուժումը շարունակում, իսկ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ: Արդյունքում՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ծանրաբեռնվածությունը նվազել է, իսկ հյուրանոցներից մեկը դադարել է որպես մեկուսարան ծառայել:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հաստատված 66 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 37-ն է Շիրակի մարզի բնակիչ: Այս տվյալները Շիրակի մարզպետարանն անընդհատ թարմացնում է, վերլուծում՝ հասկանալու համար, թե մարզում համավարակի տարածման ինչ դինամիկա կա: Վերջին օրերի համար այդ դինամիկան դրական է: Նոր դեպքերը քիչ են, առողջացածները՝ շատ, իսկ սա նշանակում է, որ Շիրակի մարզի կորոնավիրուսի տարածման օջախներում կանխարգելիչ միջոցառումներն արդյունք տվել են: Ամենամեծ օջախը Մարալիկում էր: Տեղաշարժի սահմանափակումներից հետո Մարալիկում վիրուսի տարածումը հաջողվել է կանխել, առողջության կենտրոնն էլ վերսկսել է աշխատանքը:

Գյումրիի հյուրանոցներից մեկը դարձել էր մեկուսարան՝ ինքնամեկուսացման ցուցում ունեցողների համար: Մեկուսարանն այլևս, որպես այդպիսին, չի գործում: Բոլոր նրանք, ում թեստավորումը դրական արդյունք էր տվել, տեղափոխվել են բուժհաստատություններ, իսկ ախտանշաններ չունեցողները արտահիվանդանոցային ծառայություններից են օգտվում:

«Անցել ենք մեկ այլ մարտավարության, երբ դրական արդյունքով հիվանդները ստանում են հիվանդանոցից դուրս ծառայություն՝ արտահիվանդանոցային ծառայություն, եթե չունեն սիմպտոմներ: Այս մոտեցումը զարգանում է, նաև դրա արդյունքում է, որ որոշում կայացվեց մեկուսացման հյուրանոցային ծառայությունից հրաժարվել»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Հիմա Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Այլ մարզերից են այստեղ հիվանդներ տեղափոխվում: Շիրակի մարզից էլ մայրաքաղաքի բուժհաստատություններում, նաև Ծաղկաձորի հյուրանոցներում բուժվողներ կան: Այս ընթացքում Շիրակի մարզի առողջապահական համակարգը նոր ծառայություններով համալրվելու հնարավորություն է ստացել:

Մասնավորապես, արդեն մեկ շաբաթ է՝ կորոնավիրուսի թեստավորում կատարվում է նաև Շիրակի մարզում: Քննարկվում է Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցը վերագործարկելու հարցը: Առաջարկը մարզպետ Տիգրան Պետրոսյանն է ներկայացրել, առողջապահության նախարարությունում գնահատելու են ծրագրի արժեքը:

Սահմանափակումների մեղմացումները մեծացնում են վիրուսի տարածման ռիսկը, միևնույն ժամանակ, վերահսկողությունը: Տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանումը վերահսկում են ոստիկանները, սրճարաններում՝ սննդի անվտանգության տեսչական մարմինը:

Վերահսկողության լծակն էլ տուգանքներն են: Բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում պատասխանատվություն կկրի գործատուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

09:39 27.11.2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա, այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»-ասված է գրառման […] ...

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

09:35 27.11.2024

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

09:30 27.11.2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

09:20 27.11.2024

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

Մեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

09:10 27.11.2024

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

09:05 27.11.2024

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։ Չարենցավանի […] ...

BACK_TO_TOP