2017-ը բրիտանական թագավորական ընտանիքի աչքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

2017-ը բրիտանական թագավորական ընտանիքի աչքերով

16:56 27.12.2017

Անցած տարվա ընթացքում բրիտանական թագավորական ընտանիքի կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք քննարկման առիթ եղան:

ShantNews-ը ներկայացնում է 2017-ի ընթացքում թագավորական ընտանիքի կյանքի ամենակարևոր դրվագները:

Անցած տարվա հունվարին Cheffins աճուրդների տունը աճուրդի հանեց Բուքինգհեմյան պալատի նախկին կառավարիչ Սիրիլ Դիկմանի իրերը, որոնք նա ձեռք էր բերել թագավորական ընտանիքից ավելի քան 50 տարի առաջ: Այդ իրերի մեջ էր նաև արքայադուստր Դիանայի նամակը ուղղված Դիկմանին:

Նամակում Լեդի Դիանան շնորհակալություն է հայտնում Դիկմանին արքայազն Հարիի ծննդյան օրը ուղարկված նվերի համար, ինչպես նաև Դիկմանին պատմել է արքայազն Հարիի դպրոցական ներկայացումների մասին: Նամակում արքայադուստր Դիանան գրել է, որ Հարին շատ փոփոխական երեխա է և դպրոցում ուսուցիչները անընդհատ բողոքում են նրա վարքից:

Հրապարակված նամակը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչպիսի «վատ տղա է» եղել արքայազն Հարին, և ինչպես է թագուհին անհանգստացել նրա ճակատագրի համար:

Հունվարին թագուհի Եղիսաբեթ II-ը ռեկորդ է սահմանել: Նա բրիտանական կառավարիչների մեջ ամենաերկարն է գահին եղել՝ շուրջ 65 տարի:

Ապրիլին Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպը Ուիփսեյդի կենդանաբանական այդում բացեցին փղերի խնամքի կենտրոն: Եվ հենց այս իրադարձության ժամանակ լուսնկարիչները հասցրին ֆիքսել այն դրվագը, թե ինչպես է թագուհին կերակրում կենդանաբանական այգու Դոննա անունով փղին:

Իսկ հունիսին արքայազն Հարին շատ անկեղծ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր ընտանիքում ոչ մեկը չի փափագում զբաղեցնել թագավորի կամ թագուհու գահը:

«Մերօրյա մոդերնիզացված միապետության համակարգը ուղղակի բարության համար աշխատող ուժի ցուցադրումն է կամ կախարդական մի երևույթ, որը պետք է մեր իրականությանը: Կա՞ արդյոք մեկը թագավորական ընտանիքում, որ ցանկանում է դառնալ թագավոր կամ թագուհի: Ես կարծում եմ, որ չկա: Մենք հիմա ուղղակի պետք է անենք մեր պարտականությունները և վերջ»,- ասել արքայազն Հարրին:

Հունիսին նաև թագուհու ծնունդն էր: Ծննդյան հանդիսավոր արարողության ժամանակ լուսանկարիչները հասցրել էին ֆիքսել փոքրիկ արքայազն Ջորջի դեմքի հոգնած արտահայտությունը: 3-ամյա Ջորջին ուղղակի ձանձրացրել էր այդ արարողությունը:

Այս տարվա օգոստոսին լրացավ Լեդի Դիանայի մահվան 20-րդ տարելիցը: Այս առիթով նրա որդիները՝ արքայազններ Ուիլիամը և Հարրին մի շարք հարցազրույցներ տվեցին և կիսվեցին մոր մասին իրենց հիշողություններով: Ավելի շատ արքայազն Հարրին պատմեց իր ապրումների մասին: Նա ասել է, որ այդ օրերին նա կարծես սպանված լիներ և այդ օրվանից հետո երկար ժամանակ ուղղակի խուսափում էր մտածել Լեդի Դիանայի մահվան մասին ու ցանկանում էր ջնջել բոլոր վատ հիշողությունները: Իր խոսքում Հարրին նաև վիրավորել է լուսանկարիչներին՝ ասելով, որ ավտովթարի ժամանակ օգնելու փոխարեն լուսնկարիչները տարված են եղել իրենց աշխատանքով:

Սեպտեմբերի սկզբին Ուիլիամը և Քեյթը պաշտոնապես հաստատեցին, որ ընտանիքի համալրում է սպասվում: Ըստ պաշտոնական տվյալների  Քեմբրիջի դուքսի և դքսուհու երրորդ երեխան կծնվի 2018-ի ապրիլին:

Իսկ նոյեմբեր ամսին Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպը նշեցին իրենց ամուսնության 70-ամյակը: Համաշխարհային լրատվականների ուշադրության կենտրոնում հայտնվեց թագուհու և արքայազնի սիրո պատմությունը:

Դե իսկ վերջին և ամենաշատ քննարկված իրադարձությունը արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրությունն էր: Նոյեմբերի 27-ին արքայազն Չարլզը  Բուքինգհեմյան պալատից պաշտոնական հայտարարություն արեց իր որդու նշանադրության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP