Լուսաղբյուրում հրդեհից մահացածները հարս ու սկեսուր էին․ 92-ամյա տատիկն օգնություն է խնդրել, բայց հնարավոր չի եղել տնակին մոտենալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Լուսաղբյուրում հրդեհից մահացածները հարս ու սկեսուր էին․ 92-ամյա տատիկն օգնություն է խնդրել, բայց հնարավոր չի եղել տնակին մոտենալ

11:09 19.05.2020

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում գիշերը բռնկված հրդեհից մահացած 2 բնակիչները եղել են հարս ու սկեսուր։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։

«Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում կառուցված փայտյա տնակում, որոնք կոչվում են «ֆինն-տնակներ»»,- ասաց վարչական ղեկավարը։

Ըստ Մելս Մանուկյանի՝ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01։00-ի սահմաններում։ Առաջինը ծուխը նկատել ու ահազանգել են հարևանները, իսկ տան բնակիչները չեն հասցրել տնից դուրս փախչել։

«Տատիկը մինչև վերջին պահը օգնություն էր կանչում, ձայնը լսվում էր, բայց տնակին մոտենալ հնարավոր չէր, օգնել չկարողացանք, իսկ հարսը երևի ծխահարվել էր հենց սկզբից, օգնություն չէր կանչում։ Երկուսի մարմիններն էլ գրեթե ամբողջությամբ այրվել են։ Տատիկի տեղը մոտավոր գիտեինք, հրշեջները ժամը 3-ի սահմաններում մարմինը գտան, իսկ հարսի մարմինը՝ լուսադեմին՝ ժամը 06։00-ի սահմաններում։ Հենց անկողնում էր մնացել։ Հրշեջներն ահռելի աշխատանք կատարեցին, ամբողջ տնակի տարածքը բահերով փորեցին, որ գտնեն մարմինները»,- պատմեց Մելս Մանուկյանը։

Դեպքի վայր էր մեկնել 4 մարտական հաշվարկ՝ 2-ն Անիի հրշեջ կայանից, մեկն՝ Արթիկից, իսկ մյուսն էլ օգնության էր հասել Գյումրիից։

«Տնակները կողք -կողքի են կառուցված, հրշեջները հիմնականում պաշտպանում էին, որ կրակը հարևանությամբ գտնվող տնակներում չտարածվեր, բայց հարևանի տնակի կտուրը սկսել էր արդեն վառվել։ Մեքենան հենց տան մուտքի դիմաց այրվում էր, հնարավոր չէր դռներին մոտենալ, պատուհանները կոտրելով կարողացել ենք բնակիչներին դուրս հանել»,-նշեց վարչական ղեկավարը։

Հարևաններն ու համագյուղացիներն առաջին օգնություն ցուցաբերել չեն կարողացել, քանի որ գյուղում ջուր չկա, օգտվում են ջրհորներից։ Հարևանությամբ կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան մասամբ  այրվել են։ Կրակը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին։

Լուսաղբյուրի վարչական ղեկավարը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ կատարվածի մասին արդեն տեղեկացրել են մահացածների հարազատներին, նրանց հետ կապի մեջ են, բայց արտակարգ դրության պատճառով Սոչիից Հայաստան վերադառնալ չեն կարողանում։ Դիմել են հյուպատոսարան ու տեղեկացել, որ Սոչիից առաջիկա օրերին դեպի Հայաստան թռիչք նախատեսված չէ։ Մահացածների ընտանիքի անդամները համայնքի ղեկավարին խնդրել են մարզային ղեկավարության միջոցով օգնել հասնել հայրենի գյուղ ու մասնակցել  հուղարկավորությանը, քանի որ գյուղում այլ հարազատներ չունեն։

Տնակի տարածքն արդեն մաքրվում է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

BACK_TO_TOP