Գյումրու մանկապարտեզներն ախտահանվում են․ աշխատանքը կվերսկսվի մայիսի 20-ից, իսկ սնունդը երեխաները կբերեն տնից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրու մանկապարտեզներն ախտահանվում են․ աշխատանքը կվերսկսվի մայիսի 20-ից, իսկ սնունդը երեխաները կբերեն տնից

23:55 18.05.2020

Պարետի որոշմամբ՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները ևս վերսկսում են իրենց աշխատանքը։ Գյումրու 24 մանկապարտեզները  պատրաստ կլինեն երեխաներին ընդունել մայիսի 20-ից։ Մանկապարտեզների տնօրեններն ունեն հանձնարարական՝ ընդունել միայն աշխատող ծնողների երեխաներին։

Այսօրվանից Գյումրու բոլոր նախադպրոցական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներ էին տանում, ախտահանվում էին մուտքերն ու բակերը, խմբասենյակները, սանհանգույցներն ու խաղալիքները։


Երկու ամիս կարանտինային ռեժիմում մնալուց հետո  քաղաքի բոլոր մանկապարտեզներն իրենց դռները բացելու են մայիսի 20-ից, բայց այսօրվանից աշխատակիցները պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով եկել էին աշխատանքի,առաջնային ու կարևոր գործը ախտահանումն էր։ Քլորաջրով լվանում էին մանկապարտեզների բակերն ու մուտքերը, ախտահանիչ լուծույթներով՝ խմբասենյակներն ու խաղալիքները։

Ախտահանումից բացի, պարետի ցուցումով սահմանված են հստակ պահանջներ, որոնք ապահովելու դեպքում միայն կթույլատրվի մանկապարտեզների գործունեությունը։ Երեխաները ջերմաչափվելու են օրական երկու անգամ, իսկ ծնողների մուտքը մանկապարտեզ արգելվում է։

Եթե երեխաների մոտ օրվա ընթացքում արձանագրվում է ջերմության բարձրացում կամ վիրուսին բնորոշ ախտանշաններ, մանկապարտեզներում ևս կան առանձնացված սենյակներ։


Ննջարաններում մահճակալները ևս մայիսի 20-ից այլ դասավորություն են ունենալու։ Այստեղ հեռավորության պահպանումն ու օդափոխությունը պարտադիր է, մահճակալները պետք է ունենան առնվազն 2-2.5մ հեռավորություն։

Գյումրու 24 մանկապարտեզներից երեքը տնակային են։ Քարե շենքերում եթե ցուցումներն ու պահանջները նվազագույնը ապահովելը  հնարավոր է, տնակային մանկապարտեզներում որոշ խնդիրներ անլուծելի են։

«Էն պայմանները, որ նշված են պարետի ցուցման մեջ, դժվար թե Գյումրու մանկապարտեզները կարողանան պահպանեն, էն վիճակը չէ, որ կարողանանք նման խիստ պայմաններով աշխատել, ճիշտ է, խոհանոցները ախտահանվում են, հիգիենայի կանոնները պահպանվում են, բայց պարետի ցուցումով պահանջվում են շատ ավելի խորը  լվացարաններ, որոնք մեր ոչ բոլոր մանկապարտեզները ունեն: Ունենք նաև տնակային  մանկապարտեզներ, որոնց խոհանոցները չեն կարող համապատասխանել նորմատիվներին»,- նշել է Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը:

Երեխաների առողջության ու անվտանգության կանոնների պահպանումը հաշվի առնելով՝ որոշվել է, որ մանկապարտեզների խոհանոցներում սնունդ տեղում չի պատրաստվելու, ուտելիքը երեխաներն իրենց հետ բերելու են տնից։

Պահանջներին ենթարկվել ծնողները չեն խուսափում, բայց շատերը չեն կարող կատարել և հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ բերել, այս մասին շատերը տեղյակ են պահում զանգով , որոշներն էլ անձամբ են գալիս մանկապարտեզ։

Հստակ պայմաններ են սահմանվել նաև մանկապարտեզների աշխատակիցների համար, որոշ դեպքերում նրանց աշխատանքի ներկայանալ  չի թույլատրվի։ Գյումրու մանակապարտեզներ հաճախող 2700 երեխաներից՝ քանիսը մայիսի 20-ից կհաճախեն մանկապարտեզներ, պարզ կդառնա վաղը, երբ վերջնական ճշտված ցուցակները կներկայացնեն քաղաքապետարանի կրթության բաժին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

BACK_TO_TOP