15:59 27.12.2017
ՀՀ կառավարության նախագծերից մեկով առաջարկվում է ՀՀ ՊՆ «Արզնի» ռազմական օդանավակայանը շահագործել նաև քաղաքացիական նպատակներով։ Դրա համար օդանավակայանը կընդգրկվի քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման օդանավակայանների ցանկում: Նախագիծը հրապարակվել է e-draft․am կայքում։
Նախագծում նշվում է, որ մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպման, ինչպես նաև օդաչուների պատրաստման համար անհրաժեշտ էր ստեղծել օդանավերի տեխնիկական սպասարկման գծային (բազային) կենտրոն։ Ռազմական ու քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել որպես կենտրոն ծառայեցնել հենց «Արզնի» օդանավակայանը։
«Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
«Արզնի» օդանավակայանը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ հիմնականում վարժանքներ են անցկացնում հայկական բանակի օդաչուները, սակայն օդանավակայանն օգտագործվում է նաև «կիսառազմական» նպատակներով, ինչպես օրինակ՝ ոստիկանության զորքերի զորավարժությունների կամ անօդաչու թռչող սարքերի մրցույթների անցկացման համար։
Նախագծի ընդունման դեպքում «Արզնին» կլինի Հայաստանի երրորդ օդանավակայանը, որը համատեղությամբ շահագործվում է և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով։ Մինչ այդ այս ցանկում են եղել նաև Գյումրիի «Շիրակ» և Երևանի «Էրեբունի» օդանավակայանները։
Լուսանկարներում՝ ՀՀ ԶՈւ ավիացիայի թռիչքները «Արզնի» օդանավակայանից
08:49 07.04.2025
Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում տարածքային ամբողջականության վերականգնումըԱբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն, և այս համբերությունը առաջնորդի մեր քաղաքականությունը: Այս հարցի լուծումն, իհարկե, կախված կլինի տարբեր գործոններից, բայց համբերությամբ և ճիշտ […] ...
08:40 07.04.2025
Նեթանյահուն հրամայել է պաշտպանության նախարարության ղեկավարին կոշտ պատասխան տալ Գազայի հատվածից հրթիռակոծություններինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացին հանձնարարել է վճռականորեն պատասխանել Գազայի հատվածից հրեական պետության տարածքում հրթիռակոծություններին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը հրամայել է կոշտ պատասխան տալ և հավանություն է տվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանության ինտենսիվ գործողությունների շարունակմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Գրասենյակը պարզաբանել է, որ Նեթանյահուն ինքնաթիռից զանգահարել […] ...
08:30 07.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 07.04.2025
Հռոմի պապը հիվանդությունից հետո առաջին անգամ հայտնվել է Սուրբ Պետրոսի հրապարակումՀռոմի պապ Ֆրանցիսկոսը անվասայլակով նեկա է գտնվել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տառապողներին ու հիվանդներին նվիրված պատարագին։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Vatican News պորտալը։ Սա Ֆրանցիսկոսի առաջին և անսպասելի հայտնվելն է հավատացյալների առջև մարտի 23-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, որտեղ նա անցկացրել է գրեթե 40 օր երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ։ Պոնտիֆիկոսը ողջունել է հրապարակում հավաքվածներին։ Պատարագը մատուցվել […] ...
08:20 07.04.2025
Սահելի երեք երկրներ խորհրդակցությունների համար հետ են կանչել Ալժիրից դեսպաններինԲուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը, Սահելի նահանգների դաշինքի (ASS) Համադաշնության անդամները, որոշել են հետ կանչել իրենց դեսպաններին Ալժիրից խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ անցած շաբաթ ալժիրյան բանակը խոցել էր Մալիական անօդաչու թռչող սարքը: Այս մասին ասվում է Մալիի ժամանակավոր նախագահ Ասսիմի Գոյտայի հրապարակված կոմյունիկեում, ով այժմ զբաղեցնում է ACS-ի նախագահի պաշտոնը։ «AGS Համադաշնության պետությունների […] ...
08:10 07.04.2025
Թրամփ. ԱՄՆ-ը համաձայնագիր չի կնքի Չինաստանի հետ, քանի դեռ չի վերացվել առևտրային դեֆիցիտըԱՄՆ-ը Չինաստանի հետ մաքսատուրքերի համաձայնագիր չի կնքի, քանի դեռ չի կարգավորվել ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պետք է զբաղվենք Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտով։ Մենք միլիարդավոր դոլարներ ենք կորցնում Չինաստանից: Քանի դեռ չենք լուծել այս խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել», – ասել է նա: Թրամփը […] ...