Բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենանք. ԿԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենանք. ԿԳ նախարար

13:08 12.06.2018

«Այս տարի բուհերի համար ճգնաժամային տարի է և պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիմորդների թվի նվազմանը, ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա  խոսքերով՝ այս տարվա ընդունելությունը դեռ 6 տարի շարունակ հետապնդելու է ԲՈՒՀ-երին, քանի որ պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, որն ազդելու է դրույքների վրա: Նախարարը հույս հայտեց, որ կրճատումներ չեն լինի: Անդրադառնալով կրթության որակին՝ նախարարը նշեց, որ այստեղ ևս կա խնդիր:

«Բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենանք այս առումով: Իհարկե, դեմոգրաֆիան ևս իր ազդեցությունն է ունենում, բայց պետք է ամեն ինչ անենք, որ որակի վրա դա չազդի, իսկ որակի վրա ազդող շատ ուրիշ գործոններ էլ կան»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ավագ դպրոցներին և կրկնուսույցներին, ապա, ըստ նախարարի, ավագ դպրոցի  բովանդակությունը պետք է փոխվի:

 «Կրկնուսույցների խնդիրը լուծված չէ, քանի որ ավագ դպրոցն իր դերակաատարությունը չունեցավ: Պետք է այնպես անենք, որ այլևս աշակերտը դրա կարիքը չունենա: Ավագ դպրոցի զարգացման վրա մի շարք այլ գործոններ էլ են ազդում, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստաությունների և այդ ոլորտի թերի զարգացվածությունը, ծրագրերի  բովանդակության բացակայությունը, մեթոդների թերի լինելը, ավագ դպրոցներում հստակ խոսքի բացակայությունը: Այս ամենն ազդել է որակի վրա և, ճիշտ են նշում աշակերտներն ու ծնողները, որ երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում»,- ասաց նախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP