Ընդդիմադիր 2 գործչի համաներում շնորհելը պառակտել է վրացական հասարակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC

Ընդդիմադիր 2 գործչի համաներում շնորհելը պառակտել է վրացական հասարակությունը

10:27 16.05.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ընդդիմադիր դաշտի 2 կարևոր խաղացողներին համաներմամբ բանտից ազատելը, որը տեղի ունեցավ նախագահի հրամանագրի հրապարակումից ժամեր անց, միանշանակ չի ընդունվել ո՛չ իշխող քաղաքական դաշտում և ո՛չ էլ հանրության կողմից:

Ընդդիմությունը ցնծությամբ է ողջունել իր 2 կարկառուն ներկայացուցիչների (Սաակաշվիլիի իշխանության տարիների պաշտոնավարած պաշտպանության նախարարի և Թբիլիսիի քաղաքապետի)  ազատ արձակումն ու վերադարձը քաղաքական դաշտ, սակայն հաղթանակը  չի համարել լիարժեք և նոր պայմաններ է թելադրել:

«Մենք կշարունակենք աշխատել ՝ ապահովելու, որ մարտի 8-ի համաձայնագիրն ամբողջությամբ կատարվի: Մնում է Գիորգի Ռուրուայի բանտից ազատման հարցը: … Միայն այդ հարցի լուծումը կբացի քաղաքական գործընթացների դուռը: Ի թիվս այլ բաների՝ դա թույլ կտա ընդդիմությանը մասնակցել նիստին և քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին»,-ասել է «Եվրոպաական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության  անդամ, ԱԳ նախկին նախարար, ապա նաև խրհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն։

«Այս երկու հանցագործներին համաներում շնորհելով՝ Սալոմե Զուրաբիշվիլին, հավանաբար, առաջնորդվել է ազնվական նպատակով: Միգուցե նա իսկապես հավատում է, որ խորհրդարանի շենք ներխուժել ցանկացող բյուջետային գողի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալի ազատ արձակումն այս փուլում կնպաստի քաղաքական և ընտրական միջավայրի ապաբևեռացմանը»,-իր հերթին ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձե:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր խոսքում նշել է.« Ընդդիմությունը ստում է ՝ ասելով, որ համաձայնագրի մի մասը եղել է կոնկրետ հանցագործների ազատ արձակումը: Դա իրականությանը չի համապատասխանում… քանի որ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ խորհրդարանը չեն կարող ունենալ հնարավորություն կամ լծակ՝ ազատելու այդ կոնկրետ մարդկանց: Միակ մարդը, ով ունի այդպիսի հնարավորություն և մանդատ, նախագահն է»։ Այս մասին փոխանցում է interpressnews.ge-ն։

Խնդրի շուրջ համատեղ հայտարարություն  են տարածել նաև քաղաքական ուժերի երկխոսությանը մասնակից Վրաստանում հավատարմագրված դիվանագետները։

«Մենք հստակ կոչ ենք անում բոլոր կողմերին ամբողջությամբ իրագործել համաձայնագիրը ՝ դրա բովանդակությանը և ոգուն համապատասխան, և իրենց դերակատարումն ունենալ աշնանն ազատ և արդար ընտրությունների համար սահմանադրական փոփոխությունների և ընտրական բարեփոխումների հաջող ընդունման գործում»,- ասված է հատարարության մեջ:

Մարտի 8-ին իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնագիր ստորագրեցին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պայմանագիրը նախատեսում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, բայց իշխանությունները հետագայում հայտարարեցին, որ երկրում քաղբանտարկյալներ չկան, և իրենք չեն պատրաստվում որևէ մեկին ազատ արձակել: Այս կապակցությամբ ԱՄՆ սենատորներն ու խորհրդարանականները հանդես եկան հայտարարություններով ՝ կոչ անելով վրացական իշխանություններին անհապաղ իրականացնել համաձայնագրերը և ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ներման միակ որոշումը կայացնողը նախագահն է:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP