ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոցի հիմնանորոգման համար մրցույթներ են կայացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոցի հիմնանորոգման համար մրցույթներ են կայացել

18:07 15.05.2020

ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոց կհիմնանորոգվի։ Սա փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցների միայն մի մասն է, որոնց համար մրցույթներ են կայացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։

Մրցույթները երկու փուլով են կայացել՝ առաջինը վերաբերել է 5, իսկ երկրորդը՝ 10 փողոցների հիմնանորոգմանը։ Այս փուլում հիմնանորոգվելու են Հաղթանակի պողոտային, Մուսայելյան և Գորկու կենտրոնական փողոցներին հարող փողոցները:

Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդականը հրապարակել է հիմնանորոգվող փողոցների ցանկը.

 Օզանյան փողոց՝ 564մ
 Կարսի խճուղի՝ 992մ
 Կարսի խճուղի Ӏ-ին նրբանցք՝ 298.5մ
 Տեր-Գաբրիելյան փողոց՝ 700մ
 Այգաբաց IV շարք՝ 588մ

Երկրորդ փուլով կհիմնանորոգվեն

Խ․ Դաշտենց փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 696մ
Մյասնիկյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 686մ
Մատնիշյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 700մ
Մազմանյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 703.5մ
 Մազմանյան փողոց (Տերյան փող․-ից գերեզմանատուն)՝ 733մ
Սունդուկյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 708.4մ
Աթարբեկյան փողոց (Սպանդարյան փողոցից Տերյան փող․)՝ 383մ
Պուշկինի փողոց (Հաղթանակի պողոտայից Մուսաելյան փող․)՝ 708մ
Թումանյան փողոց (Հաղթանակի պողոտայից Մուսաելյան փող․)՝ 720մ
Մայակովսկի փողոց (Աթարբեկյան փողոցից Մուսաելյան փող)՝ 650մ

Այս փուլի աշխատանքները կներառեն 9830 գծային մետր երկարություն և 118206 մ², որից՝ 85913 մ² երթևեկելի ու 32293մ² մայթային մաս։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մխչյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրով նախորդ փուլի թերություններն այս փուլում չեն կրկնվելու․

«Փողոցաշինական ծրագրի ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ հաշվարկը տարվում է՝ սկսած մրցույթի արդյունքների գնահատման արձանագրությունը կազմելու օրվանից։ Մինչև չորեքշաբթի գնահատումը տեղի կունենա։ Աշխատելու ենք այս տարի ավարտել աշխատանքները։ Նախորդ տարվա նման, կոմունիկացիաների խնդիր, այս փուլում չենք ունենալու, որովհետև այս փուլում ընդգրկված փողոցներում կոմունիկացիաները վերգետնյա են, իսկ անձրևաջրերի հոսքը՝ մակերևութային։

Աշխատուժի խնդրին դեռ չենք անդրադարձել, քանի որ կապալառու կազմակերպությունների հետ դեռ չենք քննարկել, բայց կարծում եմ, որ, ի տարբերություն անցած տարվա, այս անգամ աշխատուժի պակաս չենք ունենա, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողները երկրից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել և, ցավոք, քաղաքում ազատ աշխատուժ շատ կա։ Հիմա պատրաստվում ենք նաև երրորդ չափաբաժնով մրցույթ հայտարարել, փաստաթղթային ձևակերպումների փուլում ենք»:

Նա նաև նշել է, որ ծրագրի այս փուլի արժեքը դեռ հայտնի չէ։ Այն կախված է մրցույթին մասնակցած շինընկերությունների մրցութային գներից, որոնք տարբեր են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

11:49 27.11.2024

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Գոլը 38-րդ րոպեին խփել է հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։ Փարիզյան ակումբը 57-րդ րոպեից մնացեձլ է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիան» 12 միավորով բարձրացել է 11-րդ տեղ, ՊՍԺ-ն 4 […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

11:41 27.11.2024

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: ...

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

11:37 27.11.2024

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը […] ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

11:24 27.11.2024

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

BACK_TO_TOP