17:05 12.05.2020
Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր:
Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա աշխատավարձը վճարելու են 80 տոկոսով, ինչպես վճարում են անաշխատունակության թերթիկով:
«Աշխատանքի վերադառնալ մեզ թույլ չէին տալիս, մենք մեկուսացումից առաջ և հետո երկու անգամ թեստ ենք հանձնել, պատասխանները եղել են բացասական, մարզպետարանի առողջապահության վարչությունից պահանջում էին, որ հանձնենք նաև երրորդ թեստը, բայց մենք բոյկոտեցինք: Օրենքը լավ գիտեինք, որ պետք է երկու թեստ հանձնենք: Վարչությունից ասում էին, որ մինչև երրորդ թեստը չհանձնեք, աշխատանքի չգաք, նախարարի հրամանն է, բայց մեզ գրավոր ոչ մի փաստաթուղթ ցույց չէին տալիս, միայն բանավոր էր ամեն ինչ: Ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր աշխատակիցներս չհանձնեցինք, որովհետև եթե երկու թեստավորման արդյունքները բացասական են, մենք իրավունք ունենք անցնելու աշխատանքի ու եկանք աշխատանքի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Մարալիսկի առողջության կենտրոնի ընտանեկան բուժքույր Աննա Այվազյանը:
«Երկրում ինֆեկցիոն համաճարակային իրավիճակ էր, բայց մեր բուժաշխատողները ոչ մի բանով պաշտպանված չէին՝ ո՛չ ձեռնոցներ ունեինք, ո՛չ ախտահանիչներ, աշխատում էինք ամբողջ օրը, ժողովուրդը տագնապի մեջ դիմում էր պոլիկլինիկա, ու մենք առանց պաշտպանվելու սպասարկում էինք բնակիչներին»,- ասել է Մարալիկի առողջության կենտրոնի լաբորանտ Արմինե Այվազյանը:
Առողջության կենտրոնի բուժաշխատողների խոսքերով՝ մեկուսացումից հետո իրենց կամքով եկել են աշխատանքի, չնայած այն բանին, որ բժիշկներից ու բուժաշխատողներից մի քանիսը դեռ բուժում է ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Մեր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարին խնդրել են, որ գար աշխատանքի ու հիմնարկը գցեր կարգի, եկանք, բացեցինք բուժհաստատությունը, ախտահանեցինք, մեզ տրամադրվել են արտահագուստ ու ախտահանիչ միջոցներ, մյուս մուտքերի դռները փակել ենք, հիմա գործում է միայն մեկ մուտք: Բնակիչները մեզ հետ շփումից չեն խուսափում, երեկ հերթ էր գոյացել ծննդատան դիմաց, կոնսուլտացիայի եկածները բուժզննություն էին անցնում, շաքարային դիաբետով հիվանդները առավոտյան ժամը 09.00-ից մինչև 16.30 իրենց դեղերն են ստացել: Այսօր հոգեմետ դեղեր ենք բաց թողել, շտապօգնության մեր աշխատողներն են արդեն հերթի կանգնում, Արթիկն ու Գյումրին այլևս չի սպասարկում, չորս հերթափոխով ենք աշխատում»,- ասել է Արմինե Այվազյանը:
Աշխատակիցների աշխատավարձը տրամադրվելու է 80 տոկոսով, անաշխատունակության թերթիկներ են պահանջում հաշվարկի համար, բայց թե այս պայմաններում ով և ինչպես է այդ թերթիկները տրամադրելու առողջության կենտրոնի աշխատակիցներին, հայտնի չէ:
«Առողջապահության նախարարությունն ու պարետատունը հայտարարեցին, որ պետք է կորոնավիրուսի պատճառով հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին վճարվեն աշխատավարձերը 100 տոկոսով, մենք ստանում ենք մինիմալ՝ 68000 դրամ, մենք պահանջում ենք կա՛մ ամբողջական վճարում, կա՛մ թող մեզ ցույց տան փաստաթղթային հրամանը, որ իրավունք ունեն վճարելու 80 տոկոսով»,- ասել է Մարալիկի առողջության կենտրոնի լաբորանտ Արմինե Այվազյանը:
Հիմա աշխատանքի է վերադարձել Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը, որը մինչ այս, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից, իսկ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը բուժում ստանալուց հետո գտնվում է մեկուսացման մեջ:
«Ես այս պահին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին փոխարինողն եմ մինչև մայիսի 14-ը, իմ հրամանը եղել է ամսի 7-ից: Քանի որ ես նախկինում աշխատում էի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ու գործին ծանոթ էի, ինձ կանչեցին, որ հիմնարկը աշխատացնեմ, մինչև ներկայիս պաշտոնակատարը գա աշխատանքի: Այս պահին աշխատակազմից աշխատանքի է եկել 51 հոգի, մյուսները գտնվում են ինֆեկցիոնում և ինքնամեկուսացման մեջ: Թե ինչից են բողոքում աշխատակիցներն ու ինչ են պահանջում, տեղյակ չեմ, զանգահարեք մարզպետարան»- SHANTNEWS.am-ին հայտնել է Վռամ Մելիքյանը:
Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի վերադարձը պայմանավորված էր ստեղծված իրավիճակով, և նրա հետագա պաշտոնավարումը կախված կլինի ներկայիս պաշտոնակատար Անուշ Հովսեփյանի առողջական վիճակից:
«Ներկայիս պաշտոնակատարը վարակվեց կորոնավիրուսով ու բուժում էր ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, հիմա տնային մեկուսացման մեջ է և նրան ինչ-որ մեկը պետք է փոխարիներ, կնիքը պետք է մեկին հանձնվեր: Հովսեփյան Անուշն ինքը առաջարկեց նախկին պաշտոնակատարին, որովհետև նա ծանոթ էր գործընթացին, մինչև ինքը դուրս գա աշխատանքի: Վաղը պիտի Անուշ Հովսեփյանին նմուշառում կատարենք, եթե պատասխանը եղավ բացասական, կանցնի իր պարտականությունների կատարմանը, եթե դրական, ուրեմն նոր որոշում կկայացնենք»,- ասել է Լեյլի Ասլանյանը:
Առողջության կենտրոնի աշխատանքի վերսկսամանն անդրադառնալով՝ առողջապահության բաժնի պետը նշել է, որ, որպես այդպիսին, գործունեությունը դադարեցնելու հրաման չի էլ եղել, և ժամանակավոր փակվելը պայմանավորված էր զուտ ստեղծված իրավիճակով:
«Դադարեցման մասին հրաման չի եղել: Երբ նման իրավիճակ ստեղծվեց, մարզպետը կապվեց պարետատան հետ ու հարցրեց, թե ինչ իրավական կարգավորում է նախատեսված նման դեպքերում, պատասխանեցին, որ ոչ մի իրավական կարգավորում չկա, ոչ մի որոշում չտվեցին, որ դադարեցվում է այսքան ժամանակով: Քանի որ աշխատակիցների մի մասը տնային ինքնամեկուսացումից դուրս էր եկել ապրիլի 30-ին, ևս մեկ շաբաթ էլ մեկուսացած մնաց, պետք է երրորդ անգամ թեստ հանձնեին ու հրաժարվեցին, մենք երկուշաբթի օրվանից գնացինք վերաբացման, իսկ շտապօգնությունը աշխատեց կիրակի օրվանից»,- հայտնել է առողջապահության բաժնի պետը:
Անդրադառնալով բուժաշխատողների՝ երրորդ անգամ թեստավորում անցնելու պարտադրանքին ու դա միայն բանավոր իրենց ներկայացնելու հարցին, Լեյլի Ասատրյանը հայտնել է, որ դա արվում էր զուտ իրենց ու բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով և այդ պահանջը ներկայացվել էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:
Բուժաշխատողների՝ աշխատավարձերի 80 տոկոսի վճարման խնդրին անդրադառնալով՝ Լեյլի Ասլանյանը նշել է, որ դա կարգավորվում է օրենքով ու կառավարության որոշումներով, և ոչ ոք այս դեպքում ինքնագործունեությամբ չի զբաղվել:
«Ապրիլի 17-ից Մարալիկի առողջության կենտրոնի աշխատանքը դադարեցվեց, աշխատակիցների մի մասը տեղափոխվեց ինֆեկցիոն հիվանդանոց՝ բուժման, մի մասը հյուրանոցում մեկուսացվեց, իսկ կոնտակտավորներն էլ տնային ինքնամեկուսացման ենթարկվեցին: Կան իրավական կարգավորումներ, որոնք սահմանում են, թե 14 օրերի համար այս մարդկանց ինչպես պետք է վճարենք: Հիմա բոլոր բուժաշխատողներին պետք է տրվի անաշխատունակության թերթիկ, այս դեպքում դա պետք է տրամադրի իրենց թերապևտը, քանի որ մյուս բժիշկները դեռ բուժման և մեկուսացման մեջ են, և նրանք նման դեպքում պետք է ստանան աշխատավարձի 80 տոկոսը»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:
Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ իրավական ակտերը եղել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ և հիմա էլ դրված են ներկայիս պաշտոնակատարի սեղանին:
Մարալիկի առողջության կենտրոնը 17 օր չի աշխատել, կատարողական չունի, բայց ՀՀ առողջապահության նախարարությունն ամբողջական ֆինանսավորումը հաստատությանը կհատկացնի: Այս ընթացքում կենտրոնին են տրամադրվել նաև ախտահանիչ միջոցներ, դիմակներ ու ձեռնոցներ, ինչը հնարավոր է եղել լուծել մարզպետարանի առողջապահության վարչության ու բարերարների հետ համագործակցության շնորհիվ:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասինԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...
20:20 24.11.2024
Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունիԲալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...
20:00 24.11.2024
«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբՕրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...
19:40 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջԱյսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...
19:20 24.11.2024
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ KyodoԻրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...
19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...