Մեղադրանքներ Սոթքի ոսկու հանքավայրից խոշոր չափերի հանքանյութ հափշտակելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Մեղադրանքներ Սոթքի ոսկու հանքավայրից խոշոր չափերի հանքանյութ հափշտակելու համար

18:38 26.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից կատարված գողությանը մասնակցություն ունեցած անձանցից 4-ի ինքնությունը. առաջադրվել են մեղադրանքներ։

2017թ. նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից պարբերաբար, առանձնապես խոշոր չափերի ոսկու հանքանյութ հափշտակելու դեպքի առթիվ ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում հարուցված քրեական գործը։ Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանքանյութը հափշտակած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, ոսկու հանքանյութ գաղտնի հափշտակելու, այն վերամշակելու և իրացնելու նպատակով, ստեղծել են կայուն կազմակերպված խումբ և 2017 թ. հուլիսի 20-ից մինչև 2017թ. նոյեմբերը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի  ոսկու հանքավայրից պարբերաբար հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ոսկու հանքանյութ, որը տեղափոխել են Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի հարակից տարածքում իրենց կողմից վարձակալված արտադրամաս, վերամշակել այն, որի արդյունքում ստացած մաքուր ոսկու ձուլակտորներն իրացրել են Երևանում  գործող ոսկու շուկայում ոսկու առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը։

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են 744,2 կիլոգրամի չափով հանքանյութ և լուծույթներ, որոնք ներկայացվել են դատաքիմիական-դատանյութագիտական- դատապարանքագիտական-դատահողագիտական համալիր փորձաքննության:

Քրեական գործով պարզվել է կազմակերպված խմբի անդամներից 4-ի ինքնությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի ոսկի պարունակող հանքանյութեր հափշտակելու համար: Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ խմբի՝ հնարավոր այլ անդամների ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

21:12 28.04.2025

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

BACK_TO_TOP