16:52 26.12.2017
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կենտրոնի նախագահ Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ի համար 2017 թվականը լավ տարի էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սաֆարյանը հիշել է Տիգրան Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությունը, որ 2017-ին հնարավոր եղավ կասեցնել անկումը, ինչը թույլ է տալիս հայտարարել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ի աճ կլինի:
Սաֆարյանի համոզմամբ՝ միանգամայն իրատեսական սպասելիք է նաև ՀՀ նախագահի մատնանշած 7 տոկոսանոց տնտեսական աճը:
«Այդ 7 տոկոսն է , որը Հայաստանի տնտեսության համար ապահովելու է այնպիսի զարգացում որը զգալի և հասկանալի լինի սոցիալ-տնտեսական վիճակի համար, երկրի բնակչության, որ մարդիկ զգան աշխատավարձերի ավելացում, սոցիալական նպաստների ավելացում: Դրա համար պետք է, որ մենք մի քանի տարի ունենանք 7 և ավելի տոկոս տնտեսական աճ: Դրա համար ենք ասում, որ այս տարվա համախառն ներքին արդյունքի այս ցուցանիշը, որը կարձանագրվի տարվա վերջում, թույլ է տալիս հուսալ, որ մենք կարող ենք ունենալ այդ շատ սպասված ցուցանիշը», – ասել է Սաֆարյանը:
Ըստ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կենտրոնի նախագահի՝ առաջիկայում Հայաստանում պատկան մարմինները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն պատրաստի ապրանքի արտահանման ծավալների մեծացման, վերամշակող ապրանքների արտադրության, սննդի արդյունաբերության և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա:
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...