15:16 11.06.2018
«Հասունանում է ճգնաժամի մի նոր՝ փոքր ու կարևոր կենտրոն, դա Նախիջևանն է»,- հունիսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասել է ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նկատեց, որ մեծանում է Թուրքիայի ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում:
«Ես ուշադրություն եմ դարձրել, որ այստեղ ավելի հաճախակի են դառնում թուրք-ադրբեջանական բանակների զորավարժությունները: Սա կոնֆլիկտի մի թեժ կենտրոն է, որտեղ զարգացումները դեռ առջևում են, և սա կապված է նաև Թուրքիայի ազդեցության մեծացման հետ»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով Ռուսաստանին՝ Սաֆրաստյանը նշեց, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահը ենթադրում է, որ պետք է թույլ չտա Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացումը:
Սաֆրաստյանի խոսքերով՝ մարդկությունը մտնում է մի նոր միջազգային հարաբերությունների համակարգի մեջ, որը բնութագրվում է բազմակենտրոնություն անվամբ: Այսօր արդեն ուրվագծվում են աշխարհի կենտրոնները, որոնցից են ինչպես ԱՄՆ-ն և Ռուսաստանը, այնպես էլ նոր հզորացող Չինաստանն ու Հնդկաստանը:
«Բազմակենտրոն այս համակարգում կսկսի ուժեղանալ փոքր և միջին պետությունների դերը և այստեղ կկարևորվի բալանսի սկզբունքը: Ստեղծվող հավասարակշռությունը թույլ կտա խուսափել համաշխարհային պատերազմից, բայց բախումները շատ կլինեն փոքր կենտրոններում»,- նշեց Սաֆրաստյանը:
09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ10:30 01.11.2024
Ձյուն, ցուրտ․ Գագիկ Սուրենյանը 2016 թվականի նոյեմբերի 1-ի լուսանկար է հրապարակել2016թ նոյեմբերի 1-ը Երևանում․ նման գրառմամբ լուսանկար է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում։ Այսպես նա համեմատություն է տարել 2016-ի և 2024-ի նոյեմբեր ամսվա միջև և ցուցադրել եղանակային կտրուկ տարբերությունը։ ...
10:20 01.11.2024
Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի զոհերի թիվը հասել է երկուսիԱռնվազն երկու մարդ է զոհվել, ևս 580-ը՝ վիրավորվել Թայվանում Կոնգ-ռեյ սուպեր թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։ Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թայբեյը (84 մարդ), Տաոյուանը (73) և Սինբեյը (61), ինչպես նաև Հուալիեն կոմսությունը (44): Աղետի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել է գրեթե 890 […] ...
10:09 01.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ: ...
10:00 01.11.2024
Ռուսաստանը արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին կոչ է արել խուսափել էսկալացիայիցՄոսկվան կոչ է անում արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնության հետագա սրմանը և իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։ «Արաբա-իսրայելական չլուծված հակամարտությունը բռնության հերթական փուլի պատճառ է դարձել. տասնյակ հազարավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել Գազայում, Լիբանանում զոհերի թիվը հասնում է […] ...
09:53 01.11.2024
Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետՀոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ «Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, […] ...
09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը արձակել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-19-ը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։ Ինչպես հայտնում է KCNA-ն, հրթիռը բարձրացել է մինչև 7687,5 կմ առավելագույն բարձրություն և անցել է ավելի քան 1 հազար կմ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռիչքի […] ...