ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության վերաբերյալ տասնյակ փաստաթղթեր կարող են հրապարակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության վերաբերյալ տասնյակ փաստաթղթեր կարող են հրապարակվել

11:34 07.05.2020

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովը պատրաստվում է հրապարակել 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ ցուցմունքների 53 սղագրություն:

Այդ փաստաթղթերը կապված են հանրապետականների կատարած հետաքննության հետ, որոնք այդ հանձնաժողովը ղեկավարում էին մինչև 2019թ.-ը:

Politico պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի ներկայիս ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆին կոչ են արել հրապարակել այդ փաստաթղթերը:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ հետախուզության ղեկավարի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելն Ադամ Շիֆին տեղեկացրել է, որ 6 հազար էջից բաղկացած 53 հարցազրույցների սղագրությունները կարող են հրապարակվել, քանի որ Սպիտակ տունն այլևս չի պահանջում ուսումնասիրել այդ ցուցմունքների տարբեր կողմերը:

Ինչպես նշում է պարբերականը, հազարավոր էջերից բաղկացած նյութերը կարող են կրկին բացել գործեր Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի և Ռուսաստանի միջև կապի առնչությամբ:

Հիշեցնենք, որ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ սկանդալը ծագել էր 2016թ.-ին, երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ:

2019թ.-ի ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը, որը ներկայացնում էր Թրամփի և ՌԴ-ի միջև հնարավոր դավադրության՝ 2 տարի տևած հետաքննությունը: Մյուլլերը նշում էր, որ Ռուսաստանը միջամտել է 2016թ.-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, սակայն Թրամփի նախընտրական շտաբը դրան չի մասնակցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բալահովիտ գյուղում

08:46 27.11.2024

Հրդեհ Բալահովիտ գյուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ […] ...

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

BACK_TO_TOP