Այս տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 32 500 մեքենա, որից 12 882-ը՝ աջ ղեկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

Այս տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 32 500 մեքենա, որից 12 882-ը՝ աջ ղեկով

15:34 25.12.2017

2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, նշել է Արարատյան մաքսատան պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:

«Տարեսկզբից մինչ օրս ներմուծվել է 32 500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի  ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց:  Աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձևակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ:
Փաստաթղթերի արժանահավատության դեպքում հիմք են ընդունվում քաղաքացու ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով:

Նման աշխատաոճով ստույգ որոշվում է մաքսային արժեքը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի: Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների շուրջ 65 տոկոսը կատարվել է գործարքի գնի մեթոդով: Նման ցուցանիշը նշանակում  է, որ տեղեկատվական կենտրոնի գործարկումը նպաստել է ներկրումների կտրուկ աճին և գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչի արդյունքում էլ ընթացակարգն ընդունվել ու լայն արձագանք է ստացել քաղաքացիների կողմից»,- ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:

Հանգամանքներից մեկը, որով պայմանավորված է ավտոմեքենաների ներկրումների շուրջ 100 տոկոս աճը, Ղազարյանի խոսքով, տնտեսության աշխուժացումն է և բնակչության գնողունակության բարձրացումը:

«Ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են: Երրորդ հանգամանքը պայմանավորված է ԵԱՏՄ գործոնով: Այս տարվա ընթացքում ներկրված 32 500 ավտոմեքենաների 20 տոկոսը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ տարածք: Մեքենաների շուրջ 60 տոկոսը բերվել է Ճապոնիայից: Դա նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներում»,- նշել է ՊԵԿ պաշտոնյան:

Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ 32 500 ներկրցված մեքենաներից 12 882-ը աջ ղեկով է եղել: 

Ընթացակարգերի դյուրինացմանն ու սպասարկման որակի բարելավմանն  ուղղված միջոցառումների արդյունքում կառույցում այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն անվճար է մատուցվում:

Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է այստեղ, այնինչ նախկինում ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն,  որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն:

Ըստ Բաբկեն Ղազարյանի՝ նորույթներից է նաև այն, որ ավտոմեքենաների բեռնարկղային ներկրումների ձևակերպումներն իրականացվում են առանձնացված ուղիով.

«Այդ նպատակով կառույցում գործում է ռենտգեն զննման սարքավորումներով հագեցած հատուկ մասնագիտացված տարածք, որտեղ իրականացվում է նաև մեքենաների զննությունը»:

Բաբկեն Ղազարյանի հավաստմամբ՝ մասնագետները եռամսյա պարբերականությամբ հետևում են նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում Հայաստանում ևս նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը, օրինակ՝ ALPHARD (TOYOTA)` 30 տոկոսով, B դասի MERCEDES` 20 տոկոսով, SIENTA (TOYOTA)` 15 տոկոսով և SERENA (NISSAN)` 15 տոկոսով:

2018-ին ևս սպասվում է որոշ մոդելների գների նվազում: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

BACK_TO_TOP