Փլուզում բնակիչների կառուցած սեպտիկ հորի տարածքում․ վտանգավոր հատվածը սահմանազատվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Փլուզում բնակիչների կառուցած սեպտիկ հորի տարածքում․ վտանգավոր հատվածը սահմանազատվել է

20:00 27.04.2020

Գյումրիի Շիրակացի փողոցի 35 Դոս շենքի բակում հերթական փլուզումն է տեղի ունեցել: Փլվել է շենքի` որպես կոյուղի ծառայող  սեպտիկ հորի եզրային հատվածը:

1960-ականներին  կառուցված երկհարկանի շենքում, այն ժամանակ նախատեսված չի եղել ջրահեռացման և ջրամատակարարման ներքին ցանցեր: 88-ի երկրաշարժից հետո, երբ անօթևան բնակիչներ են տեղափոխվել շենք բնակության, վերջիններս իրենց միջոցներով կենցաղային խնդիրների բարելավման համար կառուցել են սանհանգույցներ, իսկ ջրահեռացման խնդիրն էլ լուծել են սեպտիկ հորերի կառուցմամբ:

Մի քանի օր է, ինչ բնակիչները նկատել են, որ սեպտիկ հորի հողային զանգվածը կամաց-կամաց փլվում է, այսօր արդեն փլուզումը մեծ մասշտաբներ է ընդգրկել: Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները փլուզված տարածքը, անվտանգությունից ելնելով սահմանազատել են, բայց դա ընդամենը ժամանակավոր է:

«Մենք երկար տարիներ է` ապրում ենք այստեղ, կոյուղի չունենք, սա է մեր կոյուղին, մենք ենք փորել, երբ լցվում է, մասնագետներ ենք կանչում, գալիս մաքրում են: Բայց վերջին տարիներին վտանգավոր է դարձել, հողը խոնավանում է ու փլուզումը պատրաստ է: Մենք ինչ կարող ենք անել, հազար անգամ դիմել ենք, որ գոնե օգնեն մեր շենքին էլ կոյուղատար ցանց կառուցվի, բայց այդպես էլ ոչինչ չեն անում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է շենքի բնակիչներից Աստղիկ Մելքոնյանը:

35 Դոսում բնակվում է 2 ընտանիք, 10 բնակչով: Մարիամ Խաչատրյանի խոսքերով՝ խնդրով  գրավոր դիմել են, թե քաղաքապետարան, թե «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Ներկայացնում են, այն նամակները, որոնք ուղարկել են ինչպես տեղի պատասխանատու մարմիններին, այնպես էլ ՀՀ վարչապետի աշխատակազմին, միայն թե  պատասխան նամակների բովանդակությունը չի գոհացնում:

«Մեզի վարչապետի աշխատակազմից պատասխան եկավ, որ իրենք մեր դիմումը նայել են, մենք էլ  մարզպետարանից կարող ենք իմանալ՝ ինչ է լինելու: Մարզպետարանից էլ եկավ այս նամակը, որ ջրմուղի ծրագրերից մեկով ջրահեռացման հարցը կլուծվի, բայց երբ՝ չգիտենք, վերջը պիտի հարցը երբևէ լուծվի՞, թե՞ չէ»,- ասել է բնակիչներից Մարիամ Խաչատրյանը:

 

Քաղաքապետարանի մամուլի բաժնից SHANTNEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ այն շենքերում, որտեղ կառուցված են սեպտիկ հորեր ու հնարավոր փլուզման վտանգներ կան, քաղաքապետարանի կոմունալ բաժինն անելիք չունի: Իսկ շենքն առհասարակ չի սպասարկվում ոչ մի համատիրության կողմից:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից էլ փոխանցեցին, որ խնդրին ծանոթ են, բնակիչների նամակին էլ ի պատասխան ներկայացրել են, որ Շիրակացի Դոս 35 շենքի կոյուղատար ցանցի կառուցումը KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակներում է: Իսկ թե երբ ծրագիրը կմեկնարկի, այս մասին առայժմ ժամկետներ չեն նշվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP