2019թ. համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 3.6%-ով. SIRPI – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

2019թ. համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 3.6%-ով. SIRPI

12:17 27.04.2020

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած նոր տվյալների համաձայն՝ համաշխարհային ռազմական ծախսերը 2019-ին աճել են մինչև 1 տրիլիոն 917 մլրդ դոլար՝ արձանագրելով 3.6 տոկոսի աճ 2018թ. համեմատությամբ: Սա 2010-ից ի վեր տարեկան ամենամեծ աճն է:

ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան հայտնվել են ռազմական խոշոր ծախսեր կատարող երկրների առաջին հնգյակում: Նրանց բաժին է ընկնում համաշխարհային ռազմական ծախսերի 62 տոկոսը:

Առաջին անգամ Ասիայի երկու երկիր՝ Չինաստանը և Հնդկաստանը, միաժամանակ հայտնվել են առաջին եռյակում:

2019թ. համաշխարհային ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.2 տոկոսը կամ 249 դոլար՝ յուրաքանչյուր մարդուն:

SIRPI-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ համաշխարհային ռազմական ծախսերի աճը պայմանավորված է ԱՄՆ-ի ռազմական ծախսերի ավելացմամբ, որը հասել է 732 մլրդ դոլարի՝ գրանցելով 5.3 տոկոսանոց աճ: Իսկ չորրորդ հորիզոնական զբաղեցնող Ռուսաստանը ռազմական ոլորտի վրա ծախսել է 65.1 մլրդ դոլար (4.5 տոկոսի աճ):

Եվրոպայում ռազմական ծախսերի ամենամեծ աճը դիտվել է Գերմանիայում. ռազմական ծախսերն ավելացել են 10 տոկոսով՝ կազմելով 49.3 մլրդ դոլար: Սա առաջին 15 հորիզոնականներում գտնվող երկրների շրջանում ամենամեծ աճն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

BACK_TO_TOP