Մառնեուլի բողոքի ակցիայի կազմակերպիչները Սաակաշվիլիին սատարող ընդդիմադիր կուսակցություններն են․ Քվեմո Քարթլիի նահանգապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Մառնեուլի բողոքի ակցիայի կազմակերպիչները Սաակաշվիլիին սատարող ընդդիմադիր կուսակցություններն են․ Քվեմո Քարթլիի նահանգապետ

20:00 22.04.2020

Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին Մառնեուլի շրջանում այսօր կայացած բողոքի ակցիան անվանել է քաղաքականապես առաջնորդվող գործընթաց` «դիմակահանդես»: Նա ակցիայի կազմակերպիչ է համարել Մառնեուլի ակցիայի ժամանակ ներկա գտնվող Սաակաշվիլիի նախկին կուսակիցներին`«Միացյալ ազգային շարժումից» և « Եվրոպական Վրաստանից», որոնց ներկայացուցիչները ցույցի ամբողջ ընթացքում վանկարկում էին «Միշա, Միշա», «Միշա վերադարձիր»: «Քաղաքական ուժերը չպետք է ստեղծեն մարդկանց նման հավաքույթ, որպեսզի հիվանդությունը չտարածվի»,- մտահոգություն էր հայտնել նահանգապետը:

Ակցիայի ժամանակ մասնակիցները մի քանի ժամ շարունակ փակել էին Սադախլոյից Հայաստան տանող միջազգային նշանակության ավտոմայրուղին` առաջացնելով բեռնատարների կուտակումներ:

Տարածաշրջանային հարցերով վարչապետի խորհրդական Սոզար Սուբարիի հայտարարությամբ՝ բեռնատար մեքենաներ կշրջեն շրջանի գյուղերով, կմոտենան յուրաքանչյուր ընտանիքի և տեղում կիրացնեն գյուղմթերքները, երբ դրանց գների բարձրանան ոչ ավելի, քան 5-7 թեթրիով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Զախարյանը դեռևս մկանային անհարմարություն է զգում

11:40 30.11.2024

Արսեն Զախարյանը դեռևս մկանային անհարմարություն է զգում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դեռևս մկանային անհարմարություն է զգում: Իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 21-ամյա ֆուտբոլիստի` «Բետիսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի տնային խաղին մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: Հիշեցնենք, որ Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: Զախարյանը […] ...

Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով

11:35 30.11.2024

Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով

Եվրոպական երկրներից զորքերի կամ զենքի անցումը Շվեյցարիայի տարածքով կխախտի երկրի չեզոքության հետ կապված պարտավորությունները, խորհրդարանը կառարկի դրան, հայտարարել է երկրի խորհրդարանի ամենամեծ կուսակցության՝ Կենտրոնի դեմոկրատական ​​միության (DUC) կուսակցության շվեյցարացի սենատոր Մաուրո Պոգգիան։ «Եվրոպական զենքի և զորքերի անցումը Շվեյցարիայի տարածքով կլինի չեզոքության կոպտագույն խախտում, և խորհրդարանը երբեք չի համաձայնի դրան: Ինչ վերաբերում է զենքի արտահանման մասին […] ...

Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու Թրամփին. Bloomberg

11:28 30.11.2024

Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու Թրամփին. Bloomberg

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Թրյուդոն ուրբաթ երեկոյան թռել է Փալմ Բիչ, որտեղ գտնվում է Թրամփի նստավայրը։ Սպասվում է, որ ավելի ուշ Կանադայի վարչապետը բանակցություններ կվարի նրա հետ։ Նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին օրը՝ 2025 թվականի հունվարի […] ...

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

11:18 30.11.2024

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ։ Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Լառա Կազանչյանը: Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի թիմի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ...

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

11:12 30.11.2024

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։ ՀՀ մշտական […] ...

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

11:00 30.11.2024

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

Գազայի հատվածի առնվազն 1 միլիոն բնակիչ չունի համապատասխան կացարան՝ ձմեռային ցուրտ եղանակից պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում։ «Գազայի հատվածում բնակարանային կարիքների մեկ քառորդից պակասն է բավարարված, ինչը մոտ 1 միլիոն մարդու վտանգի տակ է դնում դաժան եղանակային պայմաններում, քանի որ մոտենում է ձմեռը»,-նշվում է փաստաթղթում: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP