Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները միաժամանակ կգնան արձակուրդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները միաժամանակ կգնան արձակուրդ

17:58 21.04.2020

Ապրիլի 23-ից մինչև մայիս 23-ը Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների՝ մանկապարտեզների, սպորտ և երաժշտական դպրոցների աշխատակիցները միաժամանակ գնում են արձակուրդ: Այս առաջարկությունը Գյումրիի քաղաքապետարանից այսօր է ներկայացվել հաստատությունների տնօրեններին: SHANTNEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը պարզաբանել է, թե ինչու են հենց արտակարգ դրություն հայտարարած ժամանակահատվածում ուղարկում աշխատակիցներին արձակուրդ:

«Սա պարտադրված արձակուրդ չէ, այլ իրենց հերթական արձակուրդն են մենք տրամադրում: Ի տարբերություն դպրոցների, որոնք ունեն կոնկրետ ֆիքսված արձակուրդի ժամանակահատված, մենք 12-ամսյա ռեժիմով ենք աշխատում, մեր ենթակայության հաստատություններում արձակուրդի կոնկրետ  ժամանակահատված չկա, թողնված է աշխատակիցների հայեցողությանը, թե ով երբ է ցանկանում օգտվել իրեն տրված հասանելիք արձակուրդից, այսինքն՝ մեր աշխատակիցները հերթով են գնում արձակուրդ, և մեկը մյուսի աշխատանքն է այդ ընթացքում լրացնում: Քանի որ պարզ էլ չէ, թե այս վիճակը մինչև երբ կձգվի, գուցե մինչև մայիսի վերջ, հունիսի սկիզբ, մենք առաջարկեցինք, որպեսզի միաժամանակ բոլորը գնան արձակուրդ, ու երբ այս վիճակն անցնի, միաժամանակ կգան ու կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի: Կարծում ենք, որ մարդիկ առանց այն էլ 2 ամիս տանն են, աշխատանքի գան ու նորից արձակուրդ գնալ չեն ցանկանա»,- ասել է Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:

Հայկ Սուլթանյանը նաև նշել է, որ աշխատակիցները պարտադիր կվճարվեն այնպես, ինչպես միշտ են հերթական արձակուրդը վերցրել ու վճարվել՝ առանց որևէ հետպահումների: Ֆինանսական բաժնում հաշվարկներն արդեն  արված են, հաստատությունների տնօրեններն էլ աշխատակիցների արձակուրդի դիմումներն այսօրվանից ընդունել են:

«Մենք օրենքին համապատասխան, առանց խախտումների, պարտադիր իրենց վճարում ենք, չվճարվող արձակուրդ չէ սա: Երբ այս վիճակն էլ անցնի ու վերադառնանք մեր նորմալ աշխատանքային ռեժիմին, կշարունակենք նույն կերպ աշխատել ու վճարել, ինչպես եղել է, այս մեկ ամիսն էլ, որ տանն են եղել, մենք նորից վճարել ենք լրիվ աշխատավարձը: Կարծում եմ, հետո էլ որևէ խնդիր չենք ունենալու»,- ասել է Սուլթանյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP