Սահմանին թռչնամսի բոլոր խմբաքանակները չէ, որ ստուգվում են. Սերգեյ Ստեփանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Սահմանին թռչնամսի բոլոր խմբաքանակները չէ, որ ստուգվում են. Սերգեյ Ստեփանյան

16:40 23.12.2017

Սահմանին փորձաքննություն են անցնում թռչնամսի ոչ բոլոր խմբաքանակները: Այս այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ներկրվող բոլոր խմբաքանակներն են փորձաքննության ենթարկվում.

«Սահմանին փորձաքննություն կանցնեն և անցնում են այն խմբաքանակները, որոնք կասկած են հարուցում: Այստեղ վաճառվելու ընթացքում փորձանմուշ է վերցրվում, կասկած է առաջանում, որ կա սալմոնելայի կամ լիստերիայի հարուցիչ: Այդ դեպքում է կատարվում ներկրվող ապրանքախմբաքանակի ստուգում: Ու քանի որ այդ փորձաքննությունները թանկ արժեն, մշտական ստուգում հնարավոր չէ անընդհատ կատարել»:

Ստեփանյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում խուճապ առաջացնել, բայց ստուգումները հիմնականում ցույց են տվել, որ շատ նմուշների մեջ սալմոնելայի քանակի պարունակությունը սահմանայինին մոտ է: Դա պայմանավորված է նրանով, որ ներկրվող թռչնամսի մեջ սովորաբար ջրի քանակը մեծ է լինում, իսկ այս դեպքում մեծ է հավանականությունը, որ մանրէների քանակը մեծ լինի: 

Հարցին՝ տեղականը չունի՞ այդ խնդիրը, Թռչնաբույծների միության նախագահը պատասխանել է.

«Տեղականը թարմ միս է արտադրում, արտադրության ժամանակ ջերմաստիճանի վերահսկումը, արտադրության վերահսկումը բերում է նրան, որ այդ պահին սալմոնելայի կամ լիստերիայի հարուցիչներ չունի, բայց եթե այդ միսը պարունակում է իր մեջ արնաջուր և երկար է մնում խանութում, հնարավոր է, որ նրա  մոտ արդեն գոյանան էդ հարուցիչները:

Այդ հարցուցիչները տանը 60-70 ջերմաստիճանի մշակման ժամանակ, 90 տոկոսով վերանում են: Այն սառեցված մթերքը, որը ստանում ենք դրսից,  պահպանության ընթացում երկար ժամանակ է հարուցիչները պահպանում: Չի բացառվում, որ մթերքը, որը երկար ժամանակ սառեցված է, հետ բերելուց հետո պահպանի հարուցիչները»,- բացատրել է Թռչնաբույծների միության նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

18:45 28.04.2025

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP