«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում. Հենրիխ Մխիթարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում. Հենրիխ Մխիթարյան

20:15 20.04.2020

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», հարցազրույց է տվել ուկրաինական «Великий футбол» հաղորդմանը:

– Հավատում ես իտալական լրատվամիջոցներին, որոնք պնդում են, որ մայիսի սկզբին բոլոր թիմերը կվերսկսեն մարզումները:

– Մեզ ասացին, որ մարզումները ցանկանում են սկսել մայիսի 4-ից, բայց դրանք միայն խոսակցություններ են։ Սպասում ենք պաշտոնական տեղեկատվության:

– Ինչով է Իտալիան տարբերվում այն երկրներից, որտեղ նախկինում խաղացել ես:

– Այստեղ ավելի շատ ուշադրություն են դարձնում մարտավարությանը, շատ է ուժային ֆուտբոլը։ Այստեղ շատ հաճելի է խաղալ, ես հաճույք եմ ստանում:

– Անգլիայում խաղից ավելի քի՞չ էիր հաճույք ստանում:

– Ուղակի «Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում: Դա չկար «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», բայց ես աշխատում էի և ստացվում էր: «Մանչեսթերի» հետ մենք 3 գավաթ նվաճեցինք, դա հաջողություն էր: «Արսենալում» ինչ-որ բան չստացվեց: Էմերիի հետ մենք տարբեր տեսակետներ ունեինք խաղի վերաբերյալ: Այդպես լինում է: Ես շարունակեցի և երջանկությունս գտա ուրիշ տեղում:

– Էմերին հեռացավ «Արսենալից»: Ցանկանո՞ւմ ես վերադառնալ Լոնդոն: Հայտնի է, որ «Ռոման» ցանկանում է գնել քո տրանսֆերը:

– Ամեն ինչ կախված է համաճարակի հետ կապված իրավիճակից: Ժամանակը ցույց կտա: Այս պահին ես ինձ լավ եմ զգում «Ռոմայում»:

– Լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները պատրաստ են հրաժարվել 4 ամսվա աշխատավարձից, եթե այս մրցաշրջանը չշարունակվի: Ճի՞շտ է:

– Այո, կան այդպիսի լուրեր: Մենք զրուցել ենք ղեկավարության հետ: 100 տոկոսանոց տեղեկություն դեռ չկա, բայց մենք առաջնության վաղաժամ դադարեցման դեպքում մտադիր ենք հրաժարվել աշխատավարձից:

https://www.youtube.com/watch?v=KqY9UXXJ2ro

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP