Սաակաշվիլին մտադիր է Վրաստան ներդրումներ բերել քրեական հետապնդումից ազատվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Սաակաշվիլին մտադիր է Վրաստան ներդրումներ բերել քրեական հետապնդումից ազատվելու համար

19:30 20.04.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական իշխանություններին առաջարկել է իրեն տալ պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի ժամանակավոր կարգավիճակ և մինչև աշուն հետաձգել իր դեմ հարուցված քրեական գործերի քննությունը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ի պատասխան՝ Սաակաշվիլին խոստացել է  արտասահմանյան գործընկերներից 5,5 միլիարդ դոլար ներդրում բերել՝ կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասի հետևանքները վերացնելու համար:

«Երբ աշունն անցնի, կարող եք շարունակել իմ դեմ սկսված դատական ​​գործընթացները, դատապարտել ինձ տարբեր քրգործերով և այլն: Տվեք ինձ Վրաստանի իշխանության ժամանակավոր պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ միայն մեկ հարցով՝ արտաքին օգնություն ստանալու գործընթացում, և երաշխավորում եմ, որ 5,5 միլիարդ օգնություն կբերեմ՝ այնքան, որքան անհրաժեշտ է երկրի տնտեսությունը փրկելու համար»,- քրեական հետապնդումից ազատվելու համար որոշել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ պատրաստ է օգնության համար դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին և եվրոպացի քաղաքական առաջնորդներին, որոնց անձամբ ճանաչում է: Սաակաշվիլին կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիայի համատեքստում սկսվող տնտեսական ճգնաժամը կարող է Վրաստանին կանգնեցնել սովի և աղքատության շեմին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

11:18 30.11.2024

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ։ Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Լառա Կազանչյանը: Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի թիմի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ...

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

11:12 30.11.2024

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։ ՀՀ մշտական […] ...

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

11:00 30.11.2024

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

Գազայի հատվածի առնվազն 1 միլիոն բնակիչ չունի համապատասխան կացարան՝ ձմեռային ցուրտ եղանակից պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում։ «Գազայի հատվածում բնակարանային կարիքների մեկ քառորդից պակասն է բավարարված, ինչը մոտ 1 միլիոն մարդու վտանգի տակ է դնում դաժան եղանակային պայմաններում, քանի որ մոտենում է ձմեռը»,-նշվում է փաստաթղթում: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ […] ...

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

10:52 30.11.2024

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

Ուղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվել է «Բարսելոնան»։ Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել։ «1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ, «Բարսելոնա»: Մենք կարող ենք շատ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել սկսել քաղաքների վերակառուցումը Լիբանանի հետ սահմանին

10:46 30.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել սկսել քաղաքների վերակառուցումը Լիբանանի հետ սահմանին

Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարությունը թույլ է տվել Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքների քաղաքապետերին սկսել վերականգնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Նման հրաման է տվել երկրի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Օրի Գորդինը քաղաքների նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ բանակն ուժեղացնում է իր սահմանային պաշտպանությունը […] ...

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

10:36 30.11.2024

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP