19:31 19.04.2020
Այսօր Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք: 90-ամյա տարեց տղամարդը, որի նմուշառումը գիշերը դրական արդյունք էր տվել, ախտորոշման հաստատումից 1 ժամ անց մահացել է:
«Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մեկը, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, պարզվեց, որ տանը խնամում է իր 90-ամյա հայրիկին: Օրեր շարունակ մենք քննարկում էինք պապիկի հոսպիտալացման հարցը, բայց քանի որ վիճակը ծանր էր, որոշում կայացվեց չտեղաշարժել: Պապիկից նմուշառում կատարվել է իր տանը, նա ինֆեկցիոն հիվանդանոց չի տեղափոխվել, տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Թեստի պատասխանը լուսադեմին ստացվեց, դրական էր: Ցավոք, մեկ ժամ անց նա մահացավ: Եթե չմահանար, պետք է տեղափոխեինք ինֆեկցիոնում մեկուսացված իր աղջկա հիվանդասենյակ, քանի որ ուրիշ խնամող չուներ տանը: 90-ամյա պապիկին, հարազատների հետ խորհրդակցելուց հետո, հուղարկավորեցին այսօր՝ կեսօրին»,- SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ըստ մարզպետի՝ այս պահին Մարալիկ և Ձորակապ համայնքներում վիճակը վերահսկելի է, տեղում մեքենաների ու քաղաքացիների երթևեկությունը հսկում են ոստիկանության աշխատակիցները: Տարանցիկ ավտոմեքենաների և բեռնատարների երթևեկությունը թույլատրվում է, իսկ մարդատարներինը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այսօր Հիանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցները կատարել են ևս 5 բուժաշխատողների նմուշառում: Նրանք կենտրոնի հերթափոխով աշխատողներն են, որոնք մյուսների հետ շփում չեն ունեցել, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դրական դեպք:
Այսպիսով, Մարալիկում այս պահին կա 19 հաստատված վարակակիր: Նրանք մեկուսացված են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Մարալիկում և Ձորակապում շարունակվում են ախտահանման միջոցառումները:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով20:20 24.11.2024
Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունիԲալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...
20:00 24.11.2024
«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբՕրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...
19:40 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջԱյսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...
19:20 24.11.2024
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ KyodoԻրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...
19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:40 24.11.2024
Կատարվել է քահանայական ձեռնադրությունՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...