17:53 08.06.2018
Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները մայիս ամսին աճել են, ինչը պայմանավորված է կաթնամթերքի գների զգալի աճով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ պարենային մթերքների գնային ինդեքսը մայիս ամսվա համար կազմել է 176.2 կետ, ինչը 1.2%-ով բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից:
ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը պարենային զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխության չափորոշիչն է: Մայիս ամսվա աճը արդյունք է հացահատիկային հիմնական մշակաբույսերի և կաթնամթերքի, որոշ չափով նաև շաքարավազի և ձեթի գների աճի:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը մայիս ամսին աճել է 5.5%-ով, ինչը 11.5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Կաթնամթերքի առաջատար արտահանող Նոր Զելանդիայում պաշարների սղությունը վերջին ամիսներին զգալիորեն բարձրացնում է շուկայում լարվածությունը:
Հացահատիկային մշակաբույսերի ՊԳԿ ինդեքսը ապրիլ ամսվա համեմատ աճել է 2.4%-ով՝ գրանցելով տարվա կտրվածքով 17% աճ, ինչը 2015թ. հունվարից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Ցորենի արժեքը հիմնականում աճել է մի շարք խոշոր արտահանող երկրներում արտադրության անբարենպաստ կանխատեսումների ֆոնի վրա, իսկ Հարավային Ամերիկայում բերքի կանխատեսումների վատթարացումը հանգեցրել է ֆուրաժային հացահատիկի գների բարձրացմանը: Բրնձի միջազգային գները կայուն են՝ շնորհիվ Հարավարևելյան Ասիայի երկրների սպառողների կատարած զգալի ծավալով գնումների:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 26%-ով, ինչը ամենացածրն է վերջին 27 ամսում: Արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի շուկայական գները նվազել են, մասամբ պայմանավորված համաշխարհային մեծ պաշարների առկայությամբ:
Մսի գնային ինդեքսը չնչին անկում է արձանագրել, մինչդեռ շաքարավազինը՝ արդեն վեց ամիս անընդմեջ նվազում է՝ ապրիլի հետ համեմատ նվազելով 0.5%-ով, շնորհիվ շաքարավազի համաշխարհային շուկայում ամենամեծ արտադրող և արտահանող երկրի՝ Բրազիլիայի բերքահավաքի բարենպաստ պայմանների:
2018թ. հացահատիկի արտադրության կանխատեսվող ծավալները աճի միտում ունեն «Հացահատիկի առաջարկի և պահանջարկի» այսօր թողարկված ամփոփագրում ՊԳԿ-ն մեծացրել է համաշխարհային հացահատիկի արտադրության իր 2018թ.-ի կանխատեսումը՝ հասցնելով այն 2.610 միլիոն տոննայի, որը հաստատվելու դեպքում կարձանագրի 1.5% տարեկան անկում՝ անցած տարվա բարձր ցուցանիշի հետ համեմատած:
ՊԳԿ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսում է 754.1 միլիոն տոննա ցորենի համաշխարհային արտադրության ծավալ, որը գերազանցում է նախորդ ամսվա կանխատեսումները՝ մի քանի խոշոր արտադրող երկրներում բարելավված կանխատեսումների շնորհիվ, մինչդեռ հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով կանխատեսվում է 1.345 միլիոն տոննա, ինչը 3.2%-ով պակաս է նախորդ տարվա ռեկորդային բարձր ցուցանիշից՝ մասամբ այն պատճառով, որ ֆերմերները անցում են կատարել ավելի շահութաբեր մշակաբույսերի արտադրության, ինչպես նաև որոշ երկրներում չոր եղանակի պատճառով:
2017թ.-ի նկատմամբ ակնկալվում է բրնձի համաշխարհային արտադրության ծավալների 1.3% աճ, որը 511.3 միլիոն տոննայով նոր ռեկորդ կգրանցի: Այդ աճը հիմնականում կարտացոլի Հնդկաստանի դրական կանխատեսումները:
ՊԳԿ նոր հաշվետվությունը ընդգրկում է հացահատիկի սպառման վերաբերյալ ամենավերջին կանխատեսումները, համաձայն որի՝ հաջորդ տարի այն կհասնի ռեկորդային բարձր մակարդակի: Հացահատիկի համաշխարհային պաշարների վերաբերյալ կանխատեսումները 2019թ.-ի սեզոնի ավարտի դրությամբ, մայիս ամսվա հաշվետվության համեմատ,վերանայվել է և բարձրացվել է 5%-ով՝ հասցնելով 772 միլիոն տոննայի, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանում եգիպտացորենի պաշարների վերագնահատումով: Չնայած ամեն ամիս գրանցվող աճին, հացահատիկի համաշխարհային պաշարները 5.4%-ով նվազելու են՝ սեզոնի սկզբի հետ համեմատ: Նոր կանխատեսումները ցույց են տալիս, որ հացահատիկի համաշխարհային պաշարների համեմատաբար բարձր սպառման հարաբերակցությունը 28.5% է, ինչը թերևս 2017/18 ժամանակահատվածի տվյալների հետ համեմատ մի փոքր ավելի ցածր է:
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...
14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...