Ryanair-ը կարանտինից հետո խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր. Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
--2.91 oC

Ryanair-ը կարանտինից հետո խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր. Reuters

13:30 17.04.2020

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը խոստացել է, որ թռիչքների վերսկսումից հետո կվաճառի 0,99 եվրո արժողությամբ տոմսեր: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ryanair Group-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրիին:

Նա նշել է, որ երբ չեղյալ հայտարարվեն թռիչքների սահմանափակումները, ավիաընկերությունները կսկսեն գնային պատերազմներ վարել: Օ’Լիրին ակնկալում է, որ Ryanair-ը կհաղթի այդ «ճակատամարտում»:

Ավիաընկերության ղեկավարը համոզված է, որ ավիափոխադրումների շուկան արագորեն կվերականգնվի: Հետևաբար Ryanair- ի հիմնական նպատակը կլինի «օդաչուներին, բորտուղեկցորդներին և ինքնաթիռները երկինք վերադարձնելը»: Օ’Լիրին շեշտել է, որ ընկերությունն ուղևորների կարիքը կունենա, ուստի «արդեն հետաքրքիր չի լինի՝ 9,99 եվրո, 4,99 եվրո, 1,99 եվրո, թե 0,99 եվրո՝ մեկ տոմսի համար»:

Ակնկալվում է, որ մասնակի թռիչքները կվերսկսվեն 2020 թվականի հունիսին, իսկ հուլիս-օգոստոս ամիսների համար շուկայում կհայտնվեն էժան տոմսեր:

Ryanair Group-ը նաև ակնկալում է զբոսաշրջային բում 2021-ին՝ 2020թ. չիրականացված ճանապարհորդությունների պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թանկարժեք մետաղների գներն աճել են

10:00 05.02.2025

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […] ...

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

09:51 05.02.2025

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

09:48 05.02.2025

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […] ...

Զելենսկին Ուկրաինայի կողմից տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա

09:37 05.02.2025

Զելենսկին Ուկրաինայի կողմից տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա

Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում Ուկրաինայի տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա։ «Իհարկե, առանց ԱՄՆ աջակցության կամ դանդաղ աջակցության մենք կարող ենք կորցնել մեր տարածքի մի մասը: Ես երբեք չէի բարձրացնի այս թեման, բայց ես թվերով եմ արձագանքում այն ​​պնդումներին, որ ուկրաինացիները հարյուր միլիարդավոր դոլարներ են ստացել ԱՄՆ-ից, և շատ […] ...

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայում

09:27 05.02.2025

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայում

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայի Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի Մացույամա օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության տեղական մասնաճյուղին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել՝ վառելիքի վերջանալու պատճառով։ Վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.05-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ճապոնիայի պաշտպանության նախարարության Չուգոկու շրջանի և Սիկոկու […] ...

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

09:15 05.02.2025

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել «Գազայի հատվածը կրկին մեծացնել»՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ՝ Գազայի հատվածը «վերահսկելու» ԱՄՆ պատրաստակամության մասին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու է լինելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձավորարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։ Միևնույն ժամանակ, […] ...

BACK_TO_TOP