Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում է. Տիգրան Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում է. Տիգրան Աբրահամյան

15:07 08.06.2018

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ի պատասխան Panorama.am-ի՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին հարցին, ասել է, որ արտաքուստ համեմատաբար խաղաղ թվացող իրավիճակի տակ իրականում բավականին բարդ պրոցեսներ են:

Աբրահամյանը պատահական չի համարել այն, որ առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Իսկ հակառակորդի ակտիվությունը, որը սկսվել է դեռևս ապրիլի 12-ից, զինտեխնիկայի տեղաշարժերով, տարբեր դրսևորումներով, շարունակվում է:

«Ի՞նչ նկատի ունեմ տարբեր դրսևորումներ ասելով: Հաճախ հակառակորդի ակտիվություն ասելով մարդիկ հասկանում են միայն մարտ վարելու փուլը, սակայն այն պետք է դիտարկել ավելի լայն սպեկտրով՝ ակտիվ ինժեներական աշխատանքներ, զինտեխնիկայի կամ հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժեր, պատերազմի նախապատրաստական քարոզչություն, այս կամ երկրի ներքին իրավիճակի սրմանն ուղղվող ջանքեր, միջազգային կառույցների հետ աշխատանքի ակտիվացում: Թվարկածս գործոնները շարունակելի են»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Հարցին, թե Արցախի ներքաղաքական խնդիրները որևէ ազդեցություն թողե՞լ են սահմանին տիրող իրավիճակի վրա, Բակո Սահակյանի խորհրդականը պատասխանել է, որ Ադրբեջանում մտածում են, եթե Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները կարող են պառակտել հասարակությունը և իրենց համար պատերազմ սկսելու հարմար առիթ ստեղծեն՝ սխալվում են:

«Իհարկե, մեզանից է կախված, թե նոր իրողությունները ինչ հունով կտանենք՝ և՛ իշխանություններից, և՛ հասարակությունից: Միայն կարող եմ վստահ ասել, որ Արցախի նախագահի քայլերն ու հայտարարությունները նպատակ ունեն կոնսոլիդացիա ապահովել Արցախի և առհասարակ հայ ժողովրդի համար, ամրապնդել, ուժեղացնել վստահությունը իշխանության և հասարակության միջև, ընկալելի լինել մեր տարածաշրջանում ակտիվ և հետաքրքրություն ունեցող խաղացողների համար»,- ասել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ չի ցանկանում շատ դետալացնել այն հարցի պատասխանը, թե ի պատասխան ադրբեջանական կողմի գործողությունների հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

BACK_TO_TOP