Բացի այդ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Ուհանի բիո-դեղամիջոցների ինստիտուտի ներքո գործող վարակաբանության ինստիտուտը, ինչպես նաև պեկինյան Sinovac Research & Development Co. ընկերությունը ստացել են պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն:
Ըստ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր համաճարակաբան Չժուն Նանշանի՝ մարտի կեսերին սկսվել են ադենովիրուսային վեկտորի հիման վրա ստեղծված պատվաստանյութերի փորձարկումները. դրանց մասնակցել է 108 կամավոր, որոնք բաժանվել են 36 հոգուց բաղկացած երեք խմբի:
Կամավորների առաջին խմբին ներարկվել է փոքր չափաբաժին, երկրորդին՝ միջին, երրորդին՝ մեծ: Հետազոտության առաջին փուլի արդյունքները դեռ հայտնի չեն: Այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կտևեն մինչև դեկտեմբերի վերջ. եթե պարզվի, որ պատվաստանյութն արդյունավետ է, հնարավոր կլինի այն շուկա դուրս բերել նախատեսվածից շուտ: