Նախորդ տարի Գյումրիում հիմնանորոգված փողոցները պաշտոնապես շահագործման հանձնված չեն, բոլոր փողոցներում թերություններ կան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Նախորդ տարի Գյումրիում հիմնանորոգված փողոցները պաշտոնապես շահագործման հանձնված չեն, բոլոր փողոցներում թերություններ կան

21:28 13.04.2020

Պարետի հրամանով այսօրվանից բացօթյա տարածքներում թույլատրվում է  շինաշխատանքներ իրականացնել, ըստ այդմ՝ Գյումրիում վերսկսվել են դեռևս մարտի կեսերից դադարեցված փողոցաշինական աշխատանքները:Մասնավորապես «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունը վերացնում  է դեռևս նախորդ տարվա ընթացքում Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգված Վազգեն Սարգսյան և Գերցեն փողոցներում առկա թերությունները:

«Այս փուլում հիմնականում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ընկերություն կողմից: Մենք համատեղ ուսումնասիրել ենք նախագիծը, և փաստացի կատարված աշխատանքը անցած տարի դեռևս աշնանը նկատեցինք, որ միայն Վ.Սարգսյան փողոցում բաց են թողնված 7 թեքահարթակները և անցումները, քաղաքացիների անցնելու համար գծանշումներ չկան: Քանի որ դիմացը ձմեռ էր, էդ աշխատանքների իրականացնելը, եղանակով պայմանավորված, նպատակահարմար չէր, այդ իսկ պատճառով հետաձգվեցին և իրականացվում են հիմա»,- նշեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Ըստ հանձնաժողովի արձանագրության` Գերցեն փողոցում սելավապաշտպան հենապատերից մեկը կառուցվել էր թեք, հիմա շինարարները քանդել ու նորն են կառուցում: Ստորգետնյա ջրի որոշ փականներ չեն բարձրացվել ասֆալտի մակերեսին հավասար, նույնիսկ մի քանիսը մնացել են ասֆալտաշերտի տակ:

«Մենք ջրմուղի, շինկազմակերպության և մեր համայնքապետարանի անձնակազմի համատեղ ուժերով հայտնաբերել ենք էդ բոլորը, կազմել ենք համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացրել ենք շինկազմակերպությանը, էդ բոլոր թերությունները շինարարը պարտավոր է վերականգնել, որից հետո նոր մենք կխոսենք փողոցները շահագործման հանձնելու մասին»,- ասաց Կնյազ Մանասյանը:

Անդրադառնալով մյուս հիմնանորոգված փողոցների շինարարությանը՝ Կնյազ Մանասյանը նշեց, որ բոլոր փողոցներում էլ կան թերություններ, որոնք պետք է բոլոր ընկերությունները պարտադիր վերացնեն:

«Մեր մոտ երեք կազմակերպություն է աշխատել` «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, «Սիսիան ԲՈԱՏ» ՍՊԸ-ն և «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն: Վերջինս արդեն աշխատանքները սկսել է, առաջիկայում մյուս երկու կազմակերպություններն էլ կանցնեն աշխատանքի: 16 հատվածներում կան ասֆալտաշերտի մասնակի թերություններ, դրանք պետք է քանդվեն ու կրկնակի ասֆալտապատվեն, որոշ աշխատանքներ կկատարվեն նաև գիշերվա ժամերին` քաղաքացիներին ու վարորդներին չխանգառելու համար»,- թերությունների մասին ավելի մանրամասն խոսեց Կնյազ Մանասյանը:

Անդրադառնալով «Երևանյան խճուղի» փողոցի որոշ հատվածներիում առկա ասֆալտաշերտի անհարթություններին, Կնյազ Մանասյանը նշեց, որ հատուկ սարքի միջոցով դա ստուգվել է, անհարթությունները եղել են թույլատրելիի սահմաններում, բայց բնակիչների շրջանում խոսակցություններին վերջ դնելու համար անցկացվելու է կրկնակի փորձաքննություն:

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,  անկախ մեր ցանկությունից, ուզենք-չուզենք ուղարկում է ստուգման, ստուգել են նորմալ է եղել, կա համապատասխան ակտ-արձանագրությունը, մենք դա ստացել ենք, բայց քանի որ ժողովրդի մեջ խոսակցություն տարածվեց, էդ բոլոր կասկածները փարատելու համար մենք նորից դիմել ենք շինարարական կազմակերպությանը՝ կրկնակի փորձաքննության ենթարկեն Երևանյան խճուղին  և ներկայացնեն  համապատասխան փաստաթուղթը: Առաջիկայում դա կիրականացվի»,- նշեց պարոն Մանասյանը:

Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը խոսեց նաև փողոցաշինական աշխատանքների  ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման ֆինանսական հատկացումների մասին: Եթե թերությունները կապալառուի, շինարարի մեղքով է, դրանք վերացվում են իրենց միջոցների հաշվին, իսկ եթե նախագծային թերություններ են, այսինքն՝ բաց է թողնված եղել ևներառված չի եղել նախագծում, բնականաբար, կկատարվի նախագծի փոփոխություն, և գումարը սահմանված կարգով կվճարվի կապալառուին:

Հիշեցնենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2018 թվականի ամռանը Գյումրիում մեկնարկած 12 փողոցների և երեք հրապարակների շինարարությունը սահմանված ժամկետներում չավարտվեց, կատարվեցին նախագծային փոփոխություններ, ու մոտ կես տարի անց շինարարությունը մեծ ծավալով վերսկսվեց 2019-ի ապրիլից: Ըստ Կնյազ Մանասյանի՝ չնայած գլխավոր փողոցների շինարարությունը նախորդ տարի ավարտվեց, բայց դրանք պաշտոնապես դեռևս շահագործման հանձնված չեն:

«Ոչ մեկը դեռ ընդունված չէ, յուրաքանչյուր փողոցի վրա թեկուզ մանր, թեկուզ քիչ, բայց որոշակի թերություններ կան, մինչև վերջին թերությունը շինարարները չվերացնեն, ոչ մի փողոց չի ընդունվելու մեր` քաղաքապետարանի կողմից: Աշխատանքը պիտի կատարվի որակով, նախագծին համապատասխան․ կատարվեց՝ կընդունվի ,չկատարվեց՝ չի ընդունվի էնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես ասում են, վերջին մեխը չխփվի»,- ասաց Կնյազ Մանասյանը:

Նախորդ տարվա ընթացքում թերացումներով կատարված աշխատանքների պատճառով ոչ մի  շինարարական ընկերություն «սև ցուցակում» չի հայտնվել, եթե այս տարվա ընթացքում մեկնարկելիք փողոցաշինական աշխատանքների համար հայտարարվող մրցույթներին այդ կազմակերպությունները որոշեն մասնակցել ու հաղթեն, ապա նրանց հետ քաղաքապետարանը կհամագործակցի, բայց առավել խիստ վերահսկման պայմանով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

BACK_TO_TOP