17:25 13.04.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը SHANTNEWS.am-ին որոշ տեղեկություններ է հայտնել մարզում նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած վիճակի մասին:
«Մինչ այս պահն Արագածոտնի մարզում ունեցել ենք թեստավորման 23 դրական պատասխան, 3 մարդ բուժվել է, 20-ը դեռ շարունակում է բուժվել: Բուժվում են և՛ Երևանում, և՛ մարզային բուժկենտրոններում»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ մարզում նախապատրաստված է հիվանդանոց, որն անհրաժեշտության դեպքում կարող է ծավալվել որպես ինֆեկցիոն կենտրոն:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները հանվել են, որքանո՞վ է դա ռիսկային վիրուսի տարածման տեսակետից, ասել է.
«Ունենք ձեռնարկություններ, որոնք արգելքները հանելուց հետո կսկսեն աշխատել: Ռիսկ չենք տեսնում, որովհետև պարետատունը կայացրել է այդ որոշումը, բոլոր ռիսկերը չափվում են, հետևանքները հաշվի առնելով են այդ որոշումները կայացվում»:
Անդրադառնալով հսկիչ կետերի աշխատանքին՝ Արագածոտնի մարզպետն ասել է, որ գոհ է դրանց աշխատանքից: Օրվա ընթացքում լինում է տարբեր կետերում՝ նախապես չտեղեկացնելով, բավարար չափով աշխատանք է տարվում։
«Բազմիցս ասել եմ, նորից եմ ցանկանում կրկնել՝ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությունից, որոշումից ու վարքագծից է կախված ընդհանուր պայքարը, որը տանում ենք համաճարակի հետ կապված: Մենք առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ ոչ մեկ չի ցանկանա խաբել, բայց իրականության մեջ չենք կարող նման բաներ բացառել: Եթե մարդը նշում է, օրինակ, որ գնում է այգի մշակելու, ոստիկանը ոչ մի լիազորություն չունի նրան թույլ չտալու, և նման դեպքեր չունեն: Մենք հույս ունենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գնում են այգի մշակելու, ծերերին խնամելու, անկեղծ են և ճիշտ են գրել իրենց թերթիկի մեջ»,- ասել է մարզպետը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ապա դրանց մասով էլ, ըստ Գևորգյանի, վիրուսի տեսակետից խնդիրներ չկան: Կան խնդիրներ պարարտանյութի ներմուծման մասով, որոնք լուծման ընթացքի մեջ են:
«Վստահաբար կարող եմ ասել՝ գյուղատնտեսական աշխատանքներն օգնում են, որ կուտակումները չլինեն: Երբ չկային աշխատանքներ, գյուղերում, տարբեր համայնքներում հավաքվում էին, սկսում միասին զրուցել, քննարկել, բայց երբ ամեն մեկը զբաղվում է իր գործով, արդեն նման իրավիճակ չենք ունենում»,- հավելել է Արագածոտնի մարզպետը:
23:59 09.03.2025
Ֆիդանը Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Դամասկոսի քաղաքականությունը խաթարելու սադրանքԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սիրիական Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է սադրանքներ, որոնց նպատակն է խաթարել սիրիական նոր իշխանությունների ջանքերը։ Այս մասին նա ասել է Հորդանանի մայրաքաղաքում Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի ԱԳ նախարարների մասնակցությամբ անվտանգության հարցերով խորհրդակցությունից հետո։ «Մենք տեսնում ենք, որ փորձեր են արվում խաթարել սիրիական կառավարության ջանքերը, այն քաղաքականությունը, […] ...
23:45 09.03.2025
Իրանը հրաժարվել է քննարկել իր միջուկային ծրագրի ապամոնտաժմանը տանող գաղափարներըԻրանը պատրաստ է քննարկել իր խաղաղ միջուկային ծրագրի հնարավոր ռազմականացման հետ կապված մտահոգությունները, բայց ոչ այն գաղափարները, որոնք կհանգեցնեն դրա կրճատմանը, ասվում է ՄԱԿ-ում երկրի առաքելության մեջ: «Եթե բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի ցանկացած պոտենցիալ ռազմականացման հետ կապված հարցեր լուծելն է, ապա նման քննարկումները կարող են քննարկման առարկա լինել, սակայն, եթե նպատակը Իրանի խաղաղ միջուկային […] ...
23:30 09.03.2025
Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվելԻրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի […] ...
23:10 09.03.2025
Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ գործարք կնքել հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, սակայն բանակցությունների համար հատկացված ժամանակը շուտով կարող է ավարտվել։ «Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարք կնքելը: Ես կնախընտրեի գործարքը: Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը կլինի ռազմական հաղթանակի չափ: Բայց դրա ժամանակն արդեն մոտենում է: Այսպես […] ...
22:50 09.03.2025
Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համարԱնկախ հանձնաժողով կձևավորվի սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները հետաքննելու համար, ասվում է SAR-ի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հինգշաբթի օրը դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև Դամասկոսում՝ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում։ «Նախագահի հրամանագրով ստեղծվել է ազգային անկախ հանձնաժողով՝ 2025 թվականի մարտի […] ...
22:30 09.03.2025
Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներինՍիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվում են երկրի փոքրամասնությունների վրա: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանում են Արևմտյան Սիրիայում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «կանգնում է Սիրիայի կրոնական […] ...