Երկուշաբթի օրվանից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--4.91 oC

Երկուշաբթի օրվանից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

13:47 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար:

«Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս մեր տնտեսական կյանքը կարողանանք պահպանել, այդ պատճառով որոշել ենք, որ արտակարգ դրության երկարացման պայմաններում կամ՝ երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված, որոշակի ծրագրով կմոտենանք նաև այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»,- ասաց նա:

Այդ ոլորտներն են գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծության տեսակները, հանքարդյունաբերությունը, բաց հանքերի շահագործումը, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, կոյուղի, պահեստային տնտեսություն ոլորտները, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը և այլն:

Փաշինյանը հայտնեց, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվի բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների գործունեությունը, իսկ ապրիլի 20-ից կբացեն հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտան, գիտական հետազոտություն և մշակում ոլորտին հնարավորություն կտան աշխատելու:

«Ամենառիսկային խումբը մեզ համար հագուստի արտադրություն, տեքստիլ ոլորտն է, այսօրվա մեծ թվերը, որ 1000-ին մոտ հիվանդ ունենք, դրանց հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ ոլորտը, բայց հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն»,- նշեց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:10 22.12.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններ

10:00 22.12.2024

Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ատոմակայաններին մոտ գտնվող տարածքների տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել հատուկ փչովի վրաններ, որոնք կարող են ժամանակավորապես պաշտպանել մարդկանց ռադիոակտիվ մասնիկներից ատոմակայանի վթարի հետևանքով զանգվածային արտանետման դեպքում: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի իր աղբյուրները։ Վրաններն ունեն 10 մետր երկարություն և 8 մետր լայնություն, կարող են տեղավորել մինչև 40 […] ...

Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը

09:50 22.12.2024

Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ […] ...

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

09:46 22.12.2024

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում»։ ...

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա

00:00 22.12.2024

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա

Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում։ Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա: Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի […] ...

Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացել

23:50 21.12.2024

Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացել

Չինաստանի Հունան նահանգի Չինաստան երիտասարդ բնակիչը երեկոյան զրուցելիս է էր իր ուսանող ընկերների հետ, երիտասարդները քննարկել են կրթական խնդիրներ, բայց ոչ միայն։ Նրանք կատակել են միմյանց հետ ու խոսակցությունն այնքան զվարճալի է եղել, որ արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է noodou.com-ը։ Այսպես, կատակներից մեկն այնքան է ծիծաղեցրել երիտասարդին, որ նա սկսել է քրքջալ, իսկ […] ...

BACK_TO_TOP