13:26 10.04.2020
Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակությունն ավելացնել 128.8 միլիոն ՀՓԻ-ով կամ շուրջ 175․2 միլիոն ԱՄՆ դոլարով։ ԱՄՀ Խորհրդի նիստի հաստատումից հետո Հայաստանի համար ֆինանսական օժանդակության չափը կհասնի 206 միլիոն ՀՓԻ-ի կամ շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլարի:
Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը ապրիլի 9-ին տարածած հաղորդագրությունում։
ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության՝ մինչև 280 միլիոն դոլար ավելացումը հիմնավորված է կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում։ Ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները:
Աշխատակազմը ողջունել է կորոնավիրուսային համավարակի համատեքստում տնտեսական քաղաքականության միջոցով հայաստանյան իշխանությունների արձագանքը և ընդգծել, որ իշխանությունները պատշաճ կերպով ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսային վարակի տարածումը զսպելու միջոցառումների և բնակչության կարիքների բավարարմանը Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությունն ապահովելու վրա: Աշխատակազմը ողջունել է նաև կարճաժամկետ հատվածից հետո շարունակական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների մտադրությունը։
Ըստ կառույցի` 2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար: Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին։
Այլ օժանդակություններ․
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով, իսկ Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ ՀՀ-ին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը կազմել է 1․1 միլիոն դոլար:
11:40 05.02.2025
Գավիի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ են ի հայտ եկել«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին շարունակում է վերականգնվել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:0) խաղում ստացած գլխի վնասվածքից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա խաղացողը դեռ գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո և հետևում է վերականգնման հատուկ ծրագրին: Այդ պատճառով կիսապաշտպանը ստիպված է եղել բաց թողնել երեկ ՝ փետրվարի 4-ին կայացած կատալոնացիների […] ...
11:25 05.02.2025
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։ ...
11:10 05.02.2025
Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Անկարայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարան նոր ժամանակաշրջանում նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ Նա նշել է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահի այցն Անկարա դիտարկում է որպես մշտական բարեկամության շրջանի սկիզբ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, […] ...
10:53 05.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4-ի5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, […] ...
10:44 05.02.2025
Ինչո՞ւ վերադառնան, այդ վայրը դժոխք էր․ Թրամփը՝ Գազայի բնակիչների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ մի քանի երկրներ շահագրգռվածություն են հայտնել ընդունել պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցիներին: Խոսելով այն մասին, Գազայի բնակիչներից քանիսը պետք է տեղափոխվեն՝ Թրամփն ասել է. «Նրանք բոլորը: Նրանք կտեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ կարող են հիանալի կյանքով ապրել և չանհանգստանալ, որ կարող են […] ...
10:37 05.02.2025
Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […] ...