11.40-ի դրությամբ Արարատի մարզում խիտ մառախուղ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

11.40-ի դրությամբ Արարատի մարզում խիտ մառախուղ է

09:20 22.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 11:40-ի դրությամբ Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: 

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

19:12 28.04.2025

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

19:00 28.04.2025

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...

Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները քաոս են առաջացրել

18:53 28.04.2025

Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները քաոս են առաջացրել

Իսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել անջատումների հստակ պատճառը՝ չնայած կիբերհարձակումը չի բացառվում։ Կատարվում է հետաքննություն։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսպանիայում իրավիճակը կառավարելու համար […] ...

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

18:45 28.04.2025

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

BACK_TO_TOP