10:41 08.04.2020
Տոմսկի բնակիչները տեսանյութ են տարածել՝ պնդելով, որ տեսագրության մեջ երևացող երեք կետերը թռչող ափսեներ են։ Սակայն մասնագետները համակարծիք չեն նրանց հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործակալությունը զրուցել է Տոմսկի պետհամալսարանի աստղագիտության և տիեզերական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Տատյանա Գալուշինայի հետ, ով կարծիք է հայտնել, թե ինչ կարող էին լինել երեք կետերը։
Մասնագետը նշել է, որ եթե դրանք համընթաց են շարժվում, ապա կարող են քամու ազդեցությամբ շարժվող ու արևի լույսն անդրադարձնող առարկաներ, նույնիսկ փուչիկներ լինել։ Իսկ առհասարակ, ըստ մասնագետի, դրանք կարող են նաև անօդաչու թռչող սարքեր կամ այլ տեխնիկական միջոցներ լինել, բայց ոչ ՉԹՕ։
Գալուշինան հավանական է համարում, որ Տոմսկի բնակիչները կարանտինի ժամանակ ուղղակի զբաղմունք են գտել իրենց համար՝ տեսանյութի շուրջ հյուսելով անհավանական պատմություն։
18:30 02.02.2025
Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊՂարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ […] ...
18:11 02.02.2025
Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, որպեսզի նվազեն հարկերը. ԹրամփԿանադան պետք է միանա ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ, ինչը նշանակում է հարկերի նվազում և խուսափում մաքսատուրքերից։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչո՞ւ: Որևէ պատճառ չկա: Մեզ նրանցից ոչինչ պետք չէ։ Մենք ունենք անսահմանափակ էներգիա, պետք է մեր մեքենաները ինքներս […] ...
17:46 02.02.2025
Սոմալիում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալՍոմալիի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 48 զինյալ։ Այս մասին հայտնում է Garowe սոմալիական լրատվական պորտալը: Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածների թվում է 5 դաշտային հրամանատար և 12 օտարերկրյա մարտիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին Truth սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել […] ...
17:23 02.02.2025
Նորակառույց 2 կրթական հաստատություն` 1 բնակավայրումԱրագածավանցի մոտ 900 աշակերտ կրթության իրավունքը կիրացնի նոր, ժամանակակից պայմաններում: Ավելի քան 5 միլիարդ դրամ է ներդրվել, որ հին, վթարային դպրոցների փոխարեն նորերը կառուցվեն: 6000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղում նաև նախակրթարան կունենան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
17:00 02.02.2025
Փրկարարները Ֆիննական ծոցից 40 ձկնորսի են փրկելՍանկտ Պետերբուրգի փրկարարները Ֆիննական ծոցի սառույցից ափ են դուրս բերել 40 ձկնորսի, ովքեր չեն կարողացել ափ վերադառնալ գոյացած հեղեղատի պատճառով, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը։ «Սառույցի մեջ գոյացած հեղեղատի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ ափ: Ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները նրանց ցամաք են դուրս բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը կոչ […] ...
16:42 02.02.2025
Մերժում «Լոկոմոտիվ»-ից. Թիկնիզյանը կրկին չի տեղափոխվում Իսպանիա«Լոկոմոտիվը» հրաժարվել է պաշտպան Նաիր Թիկնիզյանին բաց թողնել «Լեգանես»։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է armsport.am-ը: Իսպանական ակումբը առաջարկել է վճարովի վարձակալություն հետագայում խաղացողի ձեռքբերման իրավունքով, սակայն ստացել է մերժում։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը ակումբի հետ […] ...