15:30 12.04.2020
Նստակյաց կյանքը մինչև համավարակն էլ լուրջ խնդիր էր հասարակության համար: Իսկ ինքնամեկուսացման ժամանակահատվածում մարդիկ ավելի քիչ են շարժվում: Ֆիզիկական ակտիվությունը առողջ կենսակերպի անբաժան մասն է, հատկապես հիմա, երբ աշխարհում համավարակ է հայտարարված, և միլիոնավոր մարդիկ տանը կամ այլ վայրում ինքնամեկուսացված են:
Որպեսզի նստակյաց աշխատանքն առողջական ու հոգեբանական խնդիրներ չառաջացնի, ԱՀԿ մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում կատարել կարճատև ֆիզիկական վարժություններ, այլապես մեկուսացումը կարող է նաև դեպրեսիայի պատճառ դառնալ: Կարճատև ընմիջումների ընթացքում կարող են լինել պարեր, խաղեր երեխաների հետ, տան մաքրություն, այգու խնամք: Եթե հեռախոսով եք խոսում՝ մի նստեք, քայլեք կամ կանգնեք: Աշխատեք նստած մնալ կես ժամից ոչ երկար: Աշխատանքի մի մասը կատարեք կանգնած՝ եթե հնարավոր է: ԱՀԿ-ը խրհուրդ է տալիս շաբաթական 150 րոպե միջին ակտիվությամբ կամ 75 րոպե ինտենսիվ ակտիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
Հիշեք նաև սննդի չափաբաժնի մասին: Ինքնամեկուսացումը ևս մի բացասական կողմ ունի՝ մարդիկ հաճախ են բացում սառնարանի դուռը: Անգամ եթե թարմ միրգն ու բանջարեղենն այս օրերին ձեռքի տակ չեն, չի կարելի չարաշահել վերամշակված սնունդը, շաքարը, գազավորված ըմպելիքները: Անհրաժեշտ է նախապատվություն տալ բջջանյութ պարունակող մթերներին՝ ընդեղեն, ընկուզեղեն, կանաչեղեն, հնդկաձավար, հատիկավոր բույսեր՝ լոբի, սիսեռ, ոսպ: Այդ մթերքները երկար ժամանակ կուշտ են պահում: Պետք է հիշել, որ սննդի չափաբաժինը չլինի ավելին, քան մինչկարանտինային ժամանակահատվածում էր: Աղի, շաքարի, յուղի գործածումը պետք է հասցնել նվազագույնի:
Պետք է խմել նաև բավարար քանակի ջուր: Այն համեղ դարձնելու համար ավելացրեք դաղձի տերևներ, կիտրոնի կամ վարունգի շերտեր: Երբ աշխարհում հայտարարվեց համավարակի ու արդեն հետո՝ կարանտինի մասին, մարդիկ սկսեցին խուճապահար մթերքներ գնել: ԱՀԿ մասնագետներն ասում են, որ դա ցանկալի չէ: Պետք է սթափ գնահատել սեփական պահանջմունքերը: Ճիշտ կլինի անհրաժեշտ մթերքների ցուցակ կազմել: Մի գնեք ավելին, քան պետք է 2-3 օրվա հաշվարկով:
Մրգերից ընտրեք խնձորն ու բանանը, գնեք պահպանման կարճ ժամկետով մթերքներ: Գազարը, բազուկն ու կաղամբը, ինչպես նաև կատոֆիլը երկար են պահպանվում: Դրանք կարելի է շոգեխաշել, խորովել, սակայն ոչ տապակել. ընդհանրապես տապակելուց արժե հրաժարվել հնարավորության դեպքում: Տապակելիս մեծ քանակով յուղ է օգտագործվում, ինչը ցանկալի չէ: Սխտորը, կոճապղպեղն ու սոխը կփոխեն ծանոթ կերակրատեսակների համը:
Անհրաժեշտ է սահմանափակել նաև մակարոնեղենի և հացի գտագործումը: Հաց գնելիս նախապատվությունը տվեք ամբողջական ցորենից թխված հացին, խորհուրդ են տալիս ԱՀԿ մասնագետները: Սննդակարագում ներառեք նաև ընկուզեղեն, չրեղեն և սերմեր:
ՀԻշեք, որ ալկոհոլըդրական ազդեցություն չի կարող ունենալ: Այն ազդում է հոգեբանության վրա, կախվածություն է առաջացնում, թուլացնում է իմունիտետը: Այսինքն ալկոհոլի օգտագործումը թուլացնում է վարակների, այդ թվում COVID-19-ի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը:
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ00:48 28.11.2024
Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվՀայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացըԱմերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...
23:52 27.11.2024
Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանությունՆացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...
23:44 27.11.2024
Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվելՆոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...
23:36 27.11.2024
ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...
23:28 27.11.2024
Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսըԵվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...