Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է

12:42 06.04.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն:

«Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից մեկում: Բուժաշխատողներից ոչ մեկին չեն թեստավորել, նմուշառում ևս չի կատարվել, ուղղակի անհրաժեշտությունից ելնելով թերապևտիկ բաժանմունքի աշխատակիցները մեկուսացվել էն»,- SHANTNEWS.am-ին հայտնեց «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Ըստ փոխտնօրենի՝ թերապևտիկ բաժանմունքի աշխատանքը չի դադարեցվել, բուժսպասարկումը շարունակվում է բնականոն հունով, մյուս հերթափոխների բժիշկներն ու քույրերն են աշխատում, որոնք կորոնավիրուսով հիվանդ մարալիկցի 68-ամյա պացիենտի հետ շփում չեն ունեցել:

«Քաղաքացին բուժհաստատություն է դիմել մարտի 29-ին, ընդունարանում հետազոտվել է ու ախտորոշվել է թոքաբորբ, բայց քաղաքացին այդ օրը հրաժարվել է ստացիոնար բուժումից ու տուն է գնացել: Տանը ինքնազգացողությունը վատացել է, հաջորդ օրը՝  մարտի 30-ին, կրկին եկել է մեզ մոտ: Ունեցած թոքաբորբից բացի, ախտորոշվել է նաև ուղեղի արյան շրջանառության խանգարում` ինսուլտ, քաղաքացին հոսպիտալացվել է: Քանի որ մինչև մեզ մոտ գալը եղել էր նաև Ինֆեկցիոն հիվանդանոցում, ու կորոնավիրուսի նմուշառում չէր կատարվել, առկա հիվանդության մասին որևէ խոսք չի եղել, մենք չենք էլ կասկածել, որ քաղաքացին կարող է կորոնավիրուս ունենալ:

Երկու օր մեզ մոտ բուժում ստանալուց հետո ինքնազգացողությունը վատացավ, տեղափոխվեց Երևան, որտեղ էլ հաստատվեց կորոնավիրուս հիվանդությունը»,- «Գյումրի» ԲԿ-ում մարալիկցի քաղաքացու բուժման մանրամասները ներկայացրեց Արմեն Խաչատրյանը:

Իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն էլ տեղեկացրեց, որ քաղաքացուց նմուշառում կատարելու ցուցում չեն ունեցել, միայն հետազոտել են:

«Քաղաքացին մեզ դիմել է, նրա մոտ, թոքաբորբից բացի, ախտորոշվել են նաև մի քանի ուղեկցող հիվանդություններ, ունեցել է նաև երիկամների անբավարարություն: Մենք անամնեզով ճշտեցինք, որ արտասահմանյան որևէ երկրում այս ընթացքում չի եղել կամ այնտեղից վերադարձած անձանց հետ շփում չի ունեցել: Մենք զրուցել են համաճարակաբանների հետ, նման դեպքերում  նմուշառում կատարելու ցուցում չկա, դրա համար էլ քաղաքացուց նմուշ չի վերցվել: Մեզ ասաց, որ այս ընթացքում եղել է տանը, ոչ մեկի հետ շփում չի ունեցել»,- ասաց Աստղիկ Բեյբությանը:

Ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ այս դեպքում հիմնական խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ քաղաքացին իր շփման շրջանակում չի նշել վտանգավոր երկրներից վերադարձած մարդկանց, և, ըստ պարետատան հաստատած ցուցումների, նմուշառում չի արվել:

«Ուզում եմ հստակեցնել, որ այսպիսի դեպքերում ո՛չ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, ո՛չ էլ մեկ այլ բուժհաստատության տնօրինություն քաղաքացուց նմուշառում վերցնելու ցուցում չի կարող տալ: Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն էլ առաջնորդվել են հենց այդ հրամանով: Թե որտեղից կամ ինչպես է քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնվել, դեռևս որևէ  պաշտոնական օջախ աշխատակիցները չեն ներկայացրել:

Այս պահին նպատակահարմար են գտել միայն մեկուսացնել քաղաքացու հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի անձնակազմի 29 աշխատակիցներին: Նրանցից նմուշառում կկատարվի, որից հետո նոր կհստակեցվեն հետագա քայլերը: Մարալիկի բնակչի ընտանիքի անդամներն ու կոնտակտային անձինք նույնպես մեկուսացված են, մոտ 10 մարդ: Մի մասը Երևանում է, մի մասը՝ մեզ մոտ»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետը:

Հիշեցնենք՝ երեկ գիշեր կորոնավիրուսից մահացած 68-ամյա բնակիչը Մարալիկ քաղաքից էր:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

BACK_TO_TOP