Ժողովրդի առողջությունը չվտանգելու համար Ծաղկազարդի պատարագը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում վաղ առավոտյան է մատուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ժողովրդի առողջությունը չվտանգելու համար Ծաղկազարդի պատարագը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում վաղ առավոտյան է մատուցվել

15:42 05.04.2020

Այսօր ՝  ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:  Եկեղեցական տոնի  ժամերգությունն ու Սուրբ  պատարագը, սակայն, Գյումրիի  Սուրբ Յոթ Վերք եկեղեցում նախատեսված ժամից վաղ է մատուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդը:

«Եկեղեցական ոչ մի տոն բաց չենք թողնում, այնպես չէ, թե մենք պատարագներ չենք մատուցում, մատուցում ենք, միայն թե փոխված ժամով, դա արվում է հենց ժողովրդի առողջությունը չվտանգելու համար: Չենք հայտնում ժամը, որպեսզի մարդկանց բազմություն չհավաքվի»,- ասել է Միքայել արքեսպիսկոպոս Աջապահյանը:

Եկեղեցու ներսում՝ հենց մուտքի մոտ, սրբազանի գիտությամբ գյումրեցի Արթուր Մկրտչյանը եկեղեցի մտնող յուրաքանչյուր քաղաքացու անվճար աղոթքներով թերթիկներ ու մոմեր է բաժանում, հատուկ խորհրդով՝ նոր կորոնավիուսով վարակված հիվանդների շուտ առողջացման համար:

«Ես սրբազանին ներկայացրեցի, որ ուզում եմ հենց եկեղեցու մոմավաճառից գնել մոմեր ու անվճար տրամադրել մեր ժողովրդին, որ վառեն ու աղոթեն ինչպես այս նոր վիրուսով վարակված, այնպես էլ բոլոր հիվանդների առողջության համար, սահման պահող հայ զինվորի համար, երկրի կայունացման համար: Ես այսպես ուզեցի իմ ուխտն անել, սրբազանն էլ ողջունեց: Արդեն երրորդ կիրակին է, ինչ գալիս եմ 100-ից ավելի մոմեր գնում, ու բաժանում ժողովրդիս, այն հավատով, որ ամեն բան լավ է լինելու»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Արթուր Մկրտչյանը: 

Տեղաշարժի սահմանափակումների խստացված ռեժիմի պատճառով այսօր նաև եկեղեցու բակում Ծաղկազարդի ճյուղեր վաճառողներ չկային, նախորդ տարիներին այս օրը մշտապես ծանրաբեռնված կենտրոնական հրապարակն ու մարդաշատ Ռիժկովի փողոցն այժմ դատարկ են։ Շատ քիչ քաղաքցիներ են տնից դուրս եկել, ասում են, թե եկեղեցի չգալ, այն էլ տոն օրով, անհնար էր:

     

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP