Ուհանում կատուների օրգանիզմում COVID-19 են հայտնաբերել. biorxiv.org – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+1.09 oC

Ուհանում կատուների օրգանիզմում COVID-19 են հայտնաբերել. biorxiv.org

19:45 04.04.2020

Չինական Ուհանի համաճարակաբանության և Հուաչժունի գյուղատնտեսության համալսարանների գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կենդանիների 15%-ը վարակված է COVID-19-ով: Այս մասին հաղորդում է korrespondent-ը՝ վկայակոչելով bioRxiv-ին:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականներն այցելել են Ուհանում գտնվող կենդանիների կացարաններ: Նրանք 102 կատվի արյան նմուշառում են արել:

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ի բռնկման ժամանակ վարակվել են նաև կատուները: Ավելի քան 10 կատվի օրգանիզմում այդ վիրուսն ենք հայտնաբերել: Դա նշանակում է, որ մոլորակի այլ հատվածներում էլ նույն սցենարը կարող է լինել»,- ասված է հետազոտության մեջ:

Փորձագետները վստահեցնում են, որ վիրուսը կարող է փոխանցվել կենդանուց կենդանուն: Սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք կենդանիները կարող են վարակել մարդկանց:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.02.2025

SHANTNEWS

Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

19:54 05.02.2025

Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ ավարտում է կարիերան, հաղորդում է The Guardian-ը: Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետն իր հայրենիքում՝ Ռումինիայում մասնակցել է Տրանսիլվանիա Open-ին: «Մեծ սաղավարտի» կրկնակի դափնեկիրը 1-6, 1-6 հաշվով պարտություն է կրել իտալացի Լուչիա Բրոնզետիից և հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Չգիտեմ՝ սա ուրախությա՞ն, թե՞ տխրության զգացում է, բայց այս որոշումը […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա

19:45 05.02.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա

Փետրվարի 5-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա։ Մեկշաբաթյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների և Շվեյցարիայի հայոց թեմի վարչականների հետ։ ...

Հետևելով ԱՄՆ-ի օրինակին՝ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

19:28 05.02.2025

Հետևելով ԱՄՆ-ի օրինակին՝ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Արգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չի գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ […] ...

Կոտայքի մարզում անվահեծանի կոտրվելու հետևանքով «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում. կա զոհ

19:17 05.02.2025

Կոտայքի մարզում անվահեծանի կոտրվելու հետևանքով «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում. կա զոհ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին հայտնաբերել են […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը

19:08 05.02.2025

ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը

Փետրվարի 4-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ ԱԳ […] ...

BACK_TO_TOP