17:00 03.04.2020
Շիրակի մարզ տանող բոլոր միջմարզային ճանապարհներին իրականացվում է խստացված հսկողություն. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանման Շիրակի մարզը սպասարկող երրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը:
«Ունենք անշարժ պահակակետ Լանջիկ գյուղի մոտակայքում, հսկում ենք մայրաքաղաքից ու այլ մարզերից Շիրակի տարածաշրջան ավտոմեքենաների հոսքը: 24-ժամյա խիստ հսկողություն ենք իրականացնում գիշեր-ցերեկ, անցնել թույլատրում ենք միայն մթերք ու սնունդ տեղափոխող ավտոմեքենաներին ու այն քաղաքացիներին, որոնք աշխատանքի են մեկնում կամ վերադառնում, մյուսներին տեղաշարժվել թույլ չենք տալիս»,- ասաց Լյուդվիգ Ղանդիլյանը:
Երրորդ դասակի հրամանատարը նաև փոխանցեց, որ պահակակետեր են գործում նաև Շիրակի մարզի հինգ` Ախուրյանի, Արթիկի, Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններից դեպի մարզկենտրոն տանող ճանապարհներին:
Այս գործառույթը հիմնականում իրականացնում են ոստիկանության աշխատակիցները, քանի որ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը քիչ են, հերթափոխով աշխատում են 10 կարգախմբեր, որոնք հիմնականում շուրջօրյա ծառայություն են իրականացնում Գյումրիի կենտրոնական հատվածներում:
«Երկու անշարժ կարգախումբ ունենք Հայուհու հրապարակում, մյուսները շրջում են կենտրոնական փողոցներում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլոր վարորդների և ուղևորների մոտ տեղաշարժի համար սահմանված ձևաթղթեր ու անձը հաստատող փաստաթղթեր կան, այս օրերին դեռ չի եղել մի դեպք, որ սահմանված քանակից ավելի ուղևոր լինի մեքենաներում, և ստիպված լինենք իջեցնել:
Զարմանալի է, բայց քաղաքացիները օրենքի այս պահանջը շատ լավ պահպանում են, ինչը որոշ չափով հեշտացնում է մեր աշխատանքը»,- նշեց երրորդ դասակի հրամանատարը:
Ըստ Լյուդվիգ Ղանդիլյանի՝ արդեն երկու օր է, ինչ Գյումրիի կենտրոնական փողոցներում ցերեկային ժամերին նկատվում է մարդկանց ու ավտոմեքենաների որոշակի ակտիվություն, ինչը պայմանավորված է թոշակների վճարմամբ ու քաղաքացիների գնումներով:
Հատկանշական է, որ այս օրերին ավտովթարներ չեն գրանցվել:
«Ուրախալի փաստ ենք արձանագրել, որ ավտովթարներ ապրիլի երեք օրերին չենք ունեցել, իսկ մարտի վերջին օրերին, երբ արտակարգ դրություն սահմանվեց, ունեցել ենք մարմնական վնասվածքով չորս ավտովթար, զոհեր ևս չեն եղել: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով երեք օրվա ընթացքում կազմվել է 40 արձանագրություն»,- ասաց Լյուդվիգ Ղանդիլյանը:
Ճանապարհային ոստիկանությունը նաև ուժեղացված հսկողություն է իրականացնում այսպես կոչված՝ «արտոնյալ վարորդների» կամայականությունները վերահսկելու ուղղությամբ:
Պարոն Ղանդիլյանի փոխանցմամբ՝ լսել են, որ որոշ վարորդներ, օգտվելով ճանապարհների կիսադատարկ լինելու հանգամանքից, հատկապես երեկոյան ժամերին «ռալլիներ» են անցկացնում, նրանց նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ են կիրառվում:
Իսկ ի՞նչ վերահսկողություն է սահմանված Գյումրի – Բավրա միջպետական ավտոճանապարհին, և ինչպե՞ս են երթևեկում օտարազգի վարորդներն ու ջավախահայերը: Լյուդվիգ Ղանդիլյանի փոխանցմամբ՝ այս դեպքում բեռնատարների վարորդների երթևեկությունը թույլատրելի է:
«Դեպի Բավրայի անցակետ գնացող կամ անցակետը հատող օտարազգի վարորդների երթևեկությունը թույլատրված է, այս դեպքում մեքենայում պետք է գտնվի միայն վարորդը: Ինչ վերաբերում է ջավախահայերին, ապա նրանք ևս կարող են երթևեկել տեղաշարժի ձևաթղթով ու անձը հաստատող փաստաթղթերով, բայց ասեմ, որ մեր հայրենակիցների հոսքը խիստ նվազել է»,- հայտնեց Լյուդվիգ Ղանդիլյանը:
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով20:20 24.11.2024
Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունիԲալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...
20:00 24.11.2024
«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբՕրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...
19:40 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջԱյսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...
19:20 24.11.2024
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ KyodoԻրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...
19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:40 24.11.2024
Կատարվել է քահանայական ձեռնադրությունՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...